From Wikipedia, the free encyclopedia
Նանենսթադ, կոմունա Նորվեգիայի Ակերսհուս ֆյուլքեում։ Համարվում է Ռումերիկե շրջանի մաս։ Թեյգիբին գյուղը մունիցիպալիտետի վարչական կենտրոնն է։ Որպես մունիցիպալիտետ ձևավորվել է 1838 թվականի հունվարի 1-ին։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Նանենսթադ | |||||
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Համայնք | Ակերսհուս | ||||
Հիմնադրված է | 1838 թ. | ||||
Մակերես | 340,98 կմ² | ||||
Բնակչություն | ▲15 530 մարդ (հունվարի 1, 2023)[1][2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Պաշտոնական կայք | nannestad.kommune.no(նորվ.) | ||||
| |||||
Մունիցիպալիտետը (ի սկզբանե ծխական համայնք) անվանվել է հին Նանենսթադ ագարակի անունով (հին նորվեգերեն՝ Nannastaðir) այստեղ առաջին եկեղեցու կառուցումից ի վեր։ Անվանման առաջին տարրը Nanni (հին նորվեգերեն արական անուն) անունն է սեռական հոլովով, վերջին տարրը՝ «staðir»՝ բնակավայր, ագարակ։
Զինանշանն ստեղծվել է մեր ժամանակներում։ Կանաչ ֆոնի վրա պատկերված են երեք դեղին տատրակ։ Այս ծաղիկը տարածված է տարածքում[3]։
Նանենսթադը գտնվում է Ակերսհուս շրջանի հյուսիսարևմտյան մասում, բնակչությունը կենտրոնացած է Romerikssletta-ում։ Այն ներառում է Մաուրա, Հոլթեր, Թեյգիբին գյուղերը։ Վերջինս հանդիսանում է վարչական կենտրոն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.