Նավթ արտահանող երկրների կազմակերպություն
From Wikipedia, the free encyclopedia
Նավթ արտահանող երկրների կազմակերպություն (ՆԱԵԿ կամ ՕՊԵԿ, անգլ.՝ OPEC, /ˈoʊpɛk/), 14 երկրների միջպետական կազմակերպություն, որը հիմնադրվել է 1960 թվականին Բաղդադում առաջին հինգ անդամների կողմից (Իրան, Իրաք, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա և Վենեսուելա)։ Գլխամասային գրասենյակը 1965 թվականից մինչ այսօր գտնվում է Վիեննայում։ Քանի որ 2018 թվականի սեպտեմբերին 15 անդամ երկրները հաշվառել են նավթի համաշխարհային արտադրության 44%-ը և աշխարհի բացահայտված նավթային պաշարների 81.5%-ը, այդ պատճառով ՕՊԵԿ-ն ունի հսկայական ազդեցություն նավթի համաշխարհային գների վրա, որոնք որոշվում են նավթային բազմազգ կազմակերպություների «Յոթ քույրեր» խմբի կողմից։
Նավթ արտահանող երկրների կազմակերպություն | |
---|---|
Տեսակ | Միջազգային կազմակերպություն, Շահերի խմբեր, միջկառավարական կազմակերպություն և Կարտել |
Երկիր | internationality |
Հապավում | OPEC, OPEL, OPEP, OPEP, OPEP, OPEP, OPEP, OPUL, АПЕК, OPEP, ETOP, OPEP, ОПЕК, ОПЕК, ОПЕК, אופ״ק, אָפּע״ק, ოპეკი, МЭЕҰ, 油組, 油组, 油組, ABEP, ONEP, LPEE և ՆԱԵԿ |
Հիմնադրված | սեպտեմբերի 14, 1960[1][2] |
Գլխադասային գրասենյակ | Ներքին Քաղաք, Վիեննա, Ավստրիա |
Պաշտ. լեզու(ներ) | արաբերեն |
Կայք | opec.org(անգլ.) |
Կազմակերպության հիմնական առաքելությունը անդամ երկրների նավթային քաղաքականության կոորդինացումն ու միավորումն է, նավթի շուկաների կայունության ապահովումը՝ միաժամանակ ներկայացնելով նավթի արդյունավետ և պարբերական առաջարկ սպառողներին, ապահովելով արդյունահանողների կայուն եկամտի ստացումը և կապիտալի վերադարձը նավթային արդյունաբերությունում ներդրումներ կատարողներին[3]։ Կազմակերպությունը հանդիսանում է նաև նավթի միջազգային շուկաների մասին կարևորագույն տեղեկատվություն տրամադրող մարմին։ ՕՊԵԿ-ի ներկայիս անդամներն են հետևյալ երկրները՝ Ալժիր, Անգոլա, Էկվադոր, Գվինեա, Գաբոն, Իրան, Իրաք, Քուվեյթ, Լիբիա, Նիգերիա, Կոնգոյի Հանրապետություն, Սաուդյան Արաբիա (դե ֆակտո ղեկավարը), Արաբական Միացյալ Էմիրություններ և Վենեսուելա։ Ինդոնեզիան և Կատարը նախկին անդամներ են։
ՕՊԵԿ-ի կազմավորումը շրջադարձային եղավ ազգային ռեսուրսների նկատմամբ ինքնիշխանության համար և ՕՊԵԿ-ի որոշումները կարևոր դեր սկսեցին խաղալ նավթի համաշխարհային շուկայում և միջազգային հարաբերություններում։ Ազդեցությունը հատկապես կարող է մեծ լինել այն ժամանակ, երբ պատերազմները կամ քաղաքացիական անհնազանդությունները առաջացնում են առաջարկի խզումներ։ 1970-ական թվականներին նավթի արդյունահանման ճնշումները հանգեցրին նավթի գների և ՕՊԵԿ-ի եկամուտների ու հարստության կտրուկ աճի համաշխարհային տնտեսության երկարատև հետևանքների հետ միասին։ 1980-ականներին ՕՊԵԿ-ը սկսեց իր անդամ երկրների համար դնել արտադրության նշաձողեր, և երբ այդ նշաձողերը իջեցվում էին, նավթի գներն աճում էին։ Այսպիսի դեպքեր տեղի ունեցան 2008 և 2016 թվականներին նավթի առաջարկի ավելցուկի կրճատման համար ընդունված որոշումների հետևանքով։ Տնտեսագետները հաճախ ՕՊԵԿ-ը ներկայացնում են որպես կարտելի օրինակ, որտեղ անդամները համագործակցում են շուկայական մրցակցությունը նվազեցնելու համար, բայց որի գործողությունները պաշտպանվում են միջազգային օրենսդրությամբ ապահովվող անձեռնմխելիությամբ։ 2014 թվականի դեկտեմբերին «ՕՊԵԿ-ը և նավթի ժողովուրդը» զբաղեցրեց Լլոյդի «առաքման շուկայի 100 ամենաազդեցիկ մարդկանց» ցուցակի 3-րդ տեղը[4]։ Սակայն ՕՊԵԿ-ի ազդեցությունը համաշխարհային առևտրում ժամանակավորապես թուլացել է ոչ ՕՊԵԿ-յան էներգիայի ռեսուրսների աճի և ՕՊԵԿ-ի անդամ երկրների արդյունահանման նշաձողի բարձրացման և սեփական շահերի հետապնդման կրկնվող գայթակղության պատճառով։