Ներշապուհ Արծրունի
Վասպուրականի իշխան / From Wikipedia, the free encyclopedia
Ներշապուհ Արծրունի (ծննդյան և մահվան թվականներն անհայտ, 5-րդ դար), Վասպուրականի իշխան, Արծրունիների նախարարական տոհմից։ Ներշապուհ Արծրունին մասնակցել է 449 թվականի Արտաշատի ժողովին, որը միաձայն մերժել է պարսից Սասանյան արքա Հազկերտ II-ի հրովարտակը, ըստ որի հայ, վրաց և աղվանից կառավարիչներին պարտադրել է ուրանալ քրիստոնեությունը և դավանել զրադաշտական կրոն։ Եղել է այն նախարարների մեջ, որոնք Հազկերտ Բ-ի հրամանով կանչվել էին Տիզբոն։ Մահապատժի սպառնալիքի տակ նրանք առերես ուրացել են իրենց հավատքը։
Ներշապուհ Արծրունի | ||
Արծրունիների զինանշանը | ||
| ||
---|---|---|
5-րդ դար | ||
Ազգություն | Հայ | |
Դավանանք | Քրիստոնեություն | |
Ծննդյան օր | անհայտ | |
Վախճանի օր | անհայտ | |
Դինաստիա | Արծրունիներ | |
Հայր | Շավասպ Արծրունի |
Հազկերտ Բ-ն, պատանդ պահելով մարզպան Վասակ Սյունու որդիներին ու Գուգարքի բդեշխ Աշուշային, հայ նախարարներին 700 մոգերի և հսկիչ զորախմբի ուղեկցությամբ ճանապարհել է Հայաստան՝ հանձնարարելով 1 տարում եկեղեցիները վերածել մեհյանների ու կրակատների և կառուցել ատրուշաններ։ Հայ նախարարները վերադարձել են հայրենիք՝ անհրաժեշտ դիմադրություն կազմակերպելու հույսով։ Վարդան Մամիկոնյանը, Ներշապուհ Արծրունին և մյուսները վերադառնալով հայրենիք, գլխավորել են կրոնափոխության դեմ ծավալված ժողովրդական ընդվզումը։