Ներսեհապատի ճակատամարտ
ճակատամարտ Հայաստանի և Պարսկաստանի միջև / From Wikipedia, the free encyclopedia
Ներսեհապատի ճակատամարտ, Մարզպանական Հայաստանի և Սասանյան Պարսկաստանի միջև ռազմական բախում, որը տեղի է ունեցել Վահանանց պատերազմի ժամանակ՝ 482 թվականին։ Այս ճակատամարտին նախորդել է Ակոռիի ճակատամարտը, որտեղ հայերը հաղթանակի էին հասել պարսիկների նկատմամբ և կարողացել երկրից հեռացնել հակառակորդի ուժերը։ 482 թվականին Հայաստան է ներխուժում Արտներսեհը, որը իր ուժերը կենտրոնացնում է հիմնականում Հեր և Զարևանդ գավառներում։ Հայոց իշխանական զորքը շտապ առաջխաղացում է ցուցաբերում՝ փորձելով թույլ չտալ պարսիկներին ներխուժել երկրի Միջնաշխարհ։ Ճակատամարտը տեղի է ունենում Ավարայրի դաշտից քիչ հեռու գնվող Ներսեհապատ գյուղում, որտեղ պարսիկները նախահարձակ են լինում։ Սակայն հայկական զինված ուժերը կարողանում են հակահարված տալ հակառակորդին և հաղթանակ տոնել։ Հաղթանակից հետո Պարսկաստանի արքունիք կարողանում է փախչել և Հայաստան վերադառնալ Վահան Մամիկոնյանի եղբայր՝ Վարդը, որը գերության մեջ էր գտնվում։ Պատերազմի նպատակը հայերի կրոնափոխումն էր, որից Սասանյանները հրաժարվեցին Նվարսակի պայմանագրով[1]։
Թվական | 482 թվական |
---|---|
Մասն է | Վահանանց պատերազմ |
Վայր | Ներսեհապատ |
Արդյունք | Մարզպանական Հայաստանի հաղթանակ |
Հակառակորդներ | |
Մարզպանական Հայաստան | Սասանյան Պարսկաստան |
Հրամանատարներ | |
Վահան Մամիկոնյան | Ատրներսեհ |
Կողմերի ուժեր | |
մոտ 35 հազար | մոտ 60 հազար |
Ռազմական կորուստներ | |
անհայտ | անհայտ |
Ընդհանուր կորուստներ |