Ներքինի
ամորձատված տղամարդ / From Wikipedia, the free encyclopedia
Ներքինի կամ Եվնուք, քաղաքական նպատակով ամորձատված, սեռական կարողությունից զրկված տղամարդ։ Ներքինիները ծառայում էին իշխանների և թագավորների կանանոցներում։ Այդպիսի կանանոցների կառավարիչները կոչվում էին ներքինապետներ։ Վերջիններս մեծ քաղաքական ազդեցություն ունեին, քանի որ վայելում էին իրենց իշխանավորի վստահությունը։
Ներքինիներ պահելու սովորությունը տարածված է եղել Ասորեստանում, Պարսկաստանում, Հռոմեական կայսրությունում, Բյուզանդիայում, Չինաստանում, Օսմանյան Թուրքիայում և այլուր։