Նիգեր (գետ)
From Wikipedia, the free encyclopedia
Նիգեր (ֆր.` Niger [niˈʒɛʁ], անգլ.` Niger [ˈnaɪdʒər], Niger, Ọya), Արևմտյան Աֆրիկայի խոշորագույն գետերից։ Երկարությունը 4180 կմ է, ավազանի մակերեսը՝ 2117700 կմ²[1] է, որոնցով Նիգերը Աֆրիկայում երրորդ գետն է՝ Նեղոսից ու Կոնգոյից հետո։ Գետի ակունքը գտնվում է Լեոնա-Լիբերական բարձրության լանջերին՝ Գվինեայի հարավ-արևելքում։ Ակունքի բարձրությունը ծովի մակարդակից 745 մ է։ Գետը հոսում է Մալիի, Նիգերիայի տարածքով, Բենինի հետ սահմանի երկայնքով, ապա Նիգերիայի տարածքով։ Թափվում է Գվինեական ծոց (Ատլանտյան օվկիանոս)՝ այդ տարածքում ձևավորելով դելտա[2]։ Նիգերի ամենախոշոր վտակը Բենուե գետն է։
- Այս հոդվածը Աֆրիկական գետի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Նիգեր (այլ կիրառումներ)։
Արագ փաստեր Նիգեր գետ, Բնութագիր ...
Նիգեր գետ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 4180 կմ |
Ավազանի մակերես | 2 117 700 կմ² |
Ջրի ծախս | 8 630 |
Ջրահոսք | |
Ակունք | Գվինեա |
Ակունքի տեղակայում | Գվինեա |
Գետաբերան | Գվինեական ծոց, Ատլանտյան օվկիանոս |
Գետաբերանի տեղակայում | Գվինեական ծոց |
Կոորդինատներ | 9°05′50″ հս․. լ. 10°40′58″ ամ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Sokoto River?, Բենուե, Bani River?, Béli River?, Gorouol?, Sirba River?, Tapoa River?, Mékrou River?, Dallol Bosso?, Sankarani River?, Milo River?, Tinkisso River?, Kaduna River?, Sota River?, Goroubi?, Alibori River?, Anambra River?, Oli River?, In-Ates? և Gurara River? |
Ջրի մարմիններ | Kainji Lake? |
Երկիր | Գվինեա, Մալի, Նիգեր Բենին, Նիգերիա |
Երկրամաս | Արևմտյան Աֆրիկա |
Ջրահավաք | Niger Basin? |
Գետը Վիքիպահեստում |
Փակել