Նորայր Սիսակյան
From Wikipedia, the free encyclopedia
Նորայր Մարտիրոսի Սիսակյան (հունվարի 12 (25), 1907, Աշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 12, 1966(1966-03-12)[2], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), հայ կենսաքիմիկոս, տիեզերական կենսաբանության հիմնադիրներից[3]։ Կենսաբանական գիտությունների դոկտոր 1940 թվականից, ապա նաև պրոֆեսոր՝ 1944 թվականից։ 1960 թվականից եղել է ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, ապա 1965 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, իսկ 1945 թվականից՝ վերջինիս թղթակից անդամ[4]։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիսակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նորայր Մարտիրոսի Սիսակյան | |
---|---|
Ակադեմիկոս Նորայր Սիսակյանի դիմանկար Աշտարակի տուն թանգարանում | |
Ծնվել է | 1907, հունվարի 25 Աշտարակ |
Մահացել է | 1966, մարտի 12 Մոսկվա |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | Կենսաքիմիկոս Կենսաբան Քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | Կենսաքիմիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան և Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա |
Կոչում | պրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, ՀԳԱԱ անդամներ (ցանկ), պրոֆեսոր և ԽՍՀՄ ԳԱ անդամ |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր (1940) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[1] |
Պարգևներ | ԽՍՀՄ Պետական մրցանակ |
Երեխա(ներ) | Իոսիֆ Սիսակյան, Ալեքսեյ Սիսակյան և Ludmila Budagova? |
Norair Sisakian Վիքիպահեստում |
Նրա անունը հավերժացվել է Մոսկվայում՝ Ա. Բախի անվան կենսաքիմիայի ինստիտուտի շենքին փակցվել է հուշատախտակ։ Նորայր Սիսակյանի անունը ոսկե տառերով հավերժացվել է Փարիզում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր մասնաշենքի վրա։ Տիեզերական կենսաբանության ու բժշկության կազմակերպման ու զարգացման բնագավառներում ծառայությունների համար նա ընտրվում է Միջազգային աստղագնացության ակադեմիայի փոխպրեզիդենտ, Միջազգային աստղագնացության ֆեդերացիայի կենսաաստղագնացության կոմիտեի նախագահ։ Լուսնի վրա մի մեծ աշխարհագրական տեղամաս անվանակոչված է Նորայր Սիսակյանի անունով՝ «Սիսակյանի ծով»[5]։