Նորվեգիայի գիտությունների ակադեմիա
From Wikipedia, the free encyclopedia
Նորվեգիայի գիտությունների ակադեմիա (նորվ.՝ Det Norske Videnskaps-Akademi), գլխավոր գիտական հաստատություն Նորվեգիայում։ Հիմնադրվել է 1857 թվականին Օսլոյում որպես Videnskabsselskabet i Christiania: Ակադեմիայի գլխավոր նպատակն է նպաստել Նորվեգիայում գիտության զարգացմանը և այն ներկայացնել արտերկրում։
Նորվեգիայի գիտությունների ակադեմիա | |
---|---|
Տեսակ | գիտությունների ակադեմիա և ազգային ակադեմիա |
Հիմնադրված է | մայիսի 3, 1857 և 1811[1] |
Անդամակցություն | Միջազգային գիտական խորհուրդ[2], InterAcademy Partnership[3], International Union of Academies?[4] և Բոլոր եվրոպական ակադեմիաներ[5] |
Երկիր | Նորվեգիա |
Կայք | dnva.no(անգլ.)(նորվ.) |
Norwegian Academy of Science and Letters Վիքիպահեստում |
Ունի 476 տեղ նորվեգացի անդամների համար[6], 409 տեղ օտարերկրյա անդամների համար[7][8]։ 2010 թվականի նոյեմբերի 1-ին ակադեմիան ունեցել է 882 անդամ։ Ունի երկու բաժին՝ բնագիտական և պատմա-փիլիսոփայական։
Ակադեմիայի գերագույն մարմին է համարվում ընդհանուր ժողովը։ Ակադեմիայի խորհուրդը կազմված է նախագահից, գլխավոր քարտուղարից, փոխնախագահից և մաթեմատիկայի ու բնագիտության և հումանիտար գիտությունների բաժինների նախագահներից, փոխնախագահներից ու գլխավոր քարտուղարներից[9]։ Հարալդ V-ը ակադեմիայի պատվավոր նախագահն է[10]։
Ակադեմիան մաթեմատիկայի բնագավառում շնորհում է Աբելի մրցանակ և Կավլի մրցանակ աստղաֆիզիկայի, նանոտեխնոլոգիայի և նյարդագիտության բնագավառներում։ Ակադեմիան Նորվեգիան ներկայացնում է Գիտության միջազգային խորհրդում (ICSU), Միջազգային ակադեմիական միությունում (UAI), Եվրոպական գիտական հիմնադրամում (ESF) և Համաեվրոպական ակադեմիաների կազմում (ALLEA)[10]: