Շառլ Էդուար Գիյոմ
From Wikipedia, the free encyclopedia
Շառլ Էդուար Գիյոմ (ֆր.՝ Charles Édouard Guillaume, փետրվարի 15, 1861(1861-02-15)[1][2][3][…], Ֆլորիե - հունիսի 13, 1938(1938-06-13)[4][1][5][…], Սևր), շվեյցարացի ֆիզիկոս և չափագետ։ 1883 թ. ավարտել է Ցյուրիխի համալսարանը։ 1915 թվականից Սևրի չափերի և կշիռների միջազգային բյուրոյի տնօրեն։ 1883—1889 թթ. մասնակցել է գծային ընդարձակման գործակցի որոշման և մետրի պլատինա-իրիդիումային էտալոնների փոխհամեմատման աշխատանքներին։
Արագ փաստեր Շառլ Էդուար Գիյոմֆր.՝ Charles Édouard Guillaume, Ծնվել է ...
Շառլ Էդուար Գիյոմ ֆր.՝ Charles Édouard Guillaume | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1861(1861-02-15)[1][2][3][…] Ֆլորիե |
Մահացել է | հունիսի 13, 1938(1938-06-13)[4][1][5][…] (77 տարեկան) Սևր |
Գերեզման | Cimetière de Fleurier |
Քաղաքացիություն | Շվեյցարիա և Ֆրանսիա |
Մասնագիտություն | ֆիզիկոս և հետազոտող |
Հաստատություն(ներ) | Չափ ու կշռի միջազգային բյուրո |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Զոֆինգիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց և Ցյուրիխի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Emilie Marie Anne Taufflieb? |
Charles Édouard Guillaume Վիքիպահեստում |
Փակել
Գիյոմը որոշել է 1 կգ ջրի ծավալը և ստացել այնպիսի արդյունք, որը հիմք է ծառայել ծավալի միավորի՝ լիտրի սահմանման համար։ Ստացել է ճշգրիտ սարքաշինության, չափագիտության մեջ և գեոդեզիայում մեծ նշանակություն ունեցող ինվար տիպի համաձուլվածքների շարք։
Արժանացել է Նոբելյան մրցանակի (1920)։