Չափ ու կշռի միջազգային բյուրո
From Wikipedia, the free encyclopedia
Չափ ու կշռի միջազգային բյուրո, (ֆր.՝ Bureau International des Poids et Mesures, BIPM), անընդհատ գործող միջազգային կազմակերպություն, ղեկավար կայանը տեղակայված է Սևր քաղաքում (Փարիզի արվարձաներից, Ֆրանսիա)։
Չափ ու կշռի միջազգային բյուրո | |
---|---|
Տեսակ | Միջազգային կազմակերպություն և միջկառավարական կազմակերպություն |
Երկիր | Ֆրանսիա |
Հապավում | BIPM[1], BIPM[2], BIPM[3] և BIPM[4] |
Հիմնադրված | մայիսի 20, 1875[5] |
Գլխադասային գրասենյակ | Մեծ Փարիզ, Իլ-դը-Ֆրանս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[6] |
Պաշտ. լեզու(ներ) | ֆրանսերեն |
Ղեկավար | Andrew John Wallard?[7][8], Terry Quinn?[9], Շառլ Էդուար Գիյոմ[10], René Benoît?[9], Օլե Յակոբ Բրոք[10] և Michael Kühne?[11] |
Կայք | bipm.org/en/(անգլ.) և bipm.org/fr/home/(ֆր.) |
Հիմնադրվել է 1875 թվականին, Մետրական կոնվենցիայի ստորագրման հետ միաժամանակ։ Բյուրոյի հինական խնդիրը կայանում է այս կոնվենցիայի բոլոր երկրներում միավորների միջազգային համակարգի (մի համակարգի) ստեղծումը[12]։ Չափ ու կշռի միջազգային բյուրոն աշխատում է Չափ ու կշռի Միջազգային կոմիտեի հսկողության տակ։
Չափ ու կշռի միջազգային բյուրոյում պահվում են հիմնական միավորների միջազգային ստուգաչափերը և իրականացվում են միջազգային չափագիտության աշխատանքներ, կապված ազգային ստուգաչափերի միմյանց և միջազգայինի ստուգաչափերի հետ համեմատման, ինչպես նաև միջազգային ստուգաչափերի մշակման և պահպանման հետ։
Չափ ու կշռի միջազգային բյուրոյում անցկացվում են նաև չափագիտության ոլորտի հետազոտություններ, ուղղված չափումների ճշտության մեծացմանը։
2018 թվականի դրությամբ 60 երկիր արդեն հանդիսանում են անդամ և ևս 42 երկիր և կազմակերպություն հանդիսանում են Չափ ու կշռի միջազգային բյուրոյի զուգորդված ամդամ[13]։
Բյուրոն ֆինանսավորվում է Մետրական կոնվենցիայի մասնակից երկրների կողմից։