Շիստոսոմոզ
մարդու հիվանդություն / From Wikipedia, the free encyclopedia
Շիստոսոմոզ (նաև հայտնի որպես բիլհարցիոզ, խխունջի տենդ, և Կատայամայի տենդ)[3][4], հիվանդություն, որը հարուցվում է Շիստոսոմա տեսակի մակաբույծ որդերով։ Այն կարող է ախտահարել միզուղիները կամ աղիները։ Ախտանշանների թվում կարող են լինել, փորլուծությունը, արյունոտ կղանքը, կամ արյան առկայությունը մեզում։ Երկար ժամանակահատվածի ընթացքում ախտահարված անձանց մոտ կարող է լինել լյարդի վնաասվածք, երիկամների խանգարում, անպտղություն, կամ միզապարկի քաղցքեղ։ Երեխաների մոտ այն կարող է հանգեցնել վատ աճի և սովորելու դժվարությունների[5]։
Շիստոսոմոզ | |
---|---|
Տեսակ | վարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ |
Պատճառ | Schistosoma?[1] |
Հիվանդության ախտանշաններ | արյունամիզություն[2], լուծ[2], սրտխառնոց[2] և դող[2] |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
ՀՄԴ-10 | B65 |
Անվանվել է | Theodor Bilharz? |
Schistosomiasis Վիքիպահեստում |
Հիվանդությունը տարածվում է այդ մակաբույծները պարունակող ջրի հետ շփում ունենալու հետևանքով։ Այդ մակաբույծները ի հայտ են գալիս քաղցրահամ ջրի խխունջներից, որոնք և ախտահարված են լինում։ Այս հիվանդությունը հատկապես սովորական է զարգացող երկրների երեխաների շրջանում, քանի որ առավելապես մեծ է ախտահարված ջրում նրանց խաղալու հավանականությունը։ Այլ բարձր ռիսկային խմբերի թվում են հողագործները, ձկնորսները և այն մարդիկ, որոնք օգտագործում են ախտահարված ջուրը իրենց ամենօրյա կարիքների համար[5] Տվյալ հիվանդությունը պատկանում է հելմինտների վարակներին.[6]։ Ախտորոշումը կատարվում է մարդու մեզում կամ կղանքում մակաբույծի ձվերի հայտնաբերմամբ։ Այն կարող է նաև հաստատվել արյան մեջ հիվանդության դեմ պայքարող հակամարմիններ հայտնաբերելու դեպքում[5]։
Հիվանդությունը կանխելու մեթոդները ներառում են մաքուր ջրի հասանելիության բարելավումը և խխունջների քանակի նվազեցումը։ Այն շրջաններում, որտեղ տվյալ հիվանդությունը հատկանշական է ամբողջական խմբեր կարող են միասնական բուժում անցնել տարին մեկ անգամ դեղորայք ստանալու միջոցով՝praziquantel (պրազիկվանտել)։ Դա արվում է ախտահարված անձանց քանակը նվազեցնելու և հետևաբար հիվանդության տարածումը նվազեցնելու նպատակով։ Praziquantel դեղամիջոցը հանդիսանում է նաև այն բուժումը, որը խորհուրդ է տրված Միջազգային առողջապահաական կազմակերպության կողմից՝ ախտահարված անձանց համար[5]։
Շիստոսոմոզը ախտահարել է գրեթե 210 միլիոն մարդ ողջ աշխարհում[7], և մոտավորապես 12,000-ից[8] մինչև 200,000 մարդ մահանում է դրանից յուրաքանչյուր տարի[9]։ Հիվանդությունը առավելապես հատկանշական է Աֆրիկայում, ինչպես նաևԱսիայում և Հարավային Ամերիկայում[5] Մոտ 700 միլիոն մարդ, ավելի քան 70 երկրներում, ապրում են այն շրջաններում, որտեղ տվյալ հիվանդությունը հատկանշական է[9][10]։ Շիստոսոմիոզը միայն երկրորդն է մալարիա հիվանդությունից հետո, որպես մակաբույծ հիվանդություն մեծագույն տնտեսական ազդեցությամբ[11]։ Հնագույն ժամանակներից մինչև XX դար՝ շիստոսոմիոզի ախտանշանները՝ արյունամիզությունը դիտվել է որպես դաշտանադադարի տղամարդու տարբերակ Եգիպտոսում և այդպիսով համարվել է որպես անցումային ծիսակարգ տղաների համար[12][13]։ Այն դասակարգվում է որպես անտեսված տրոպիկական հիվանդություն[14]։