Շոտլանդական լեռնաշխարհ
From Wikipedia, the free encyclopedia
Շոտլանդական լեռնաշխարհ (գաել.՝ A' Ghàidhealtachd, "գելերի տեղը"; անգլա-շոտլ.՝ the Hielands), պատմական լեռնային տարածաշրջան Շոտլանդիայում։ Զբաղեցնում է Շոտլանդիայի մոտ 2/3 մասը։
Շոտլանդական լեռնաշխարհ | |
---|---|
Տեսակ | պատմական շրջան |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Վարչատարածք | Շոտլանդիա |
Ամենաբարձր կետ | Բեն Նեվիս |
ԲԾՄ | 1344 մետր |
Աշխարհագրական տեղադրություն | Մեծ Բրիտանիա |
Մշակութային առումով ուշ միջնադարից սկսած մինչև մեր օրերը, երբ դաշտային շոտլանդացիները տարածում են գելական շոտլանդերենը[1] ամբողջ դաշտավայրով մեկ, հարկավոր է տարբերել Շոտլանդական լեռնաշխարհը Շոտլանդական դաշտավայրից։
Բաժանված է իջվածքներով, որոնցից ամենամեծն է Գլեն-Մորը, մի շարք սարահարթերի և լեռնաշղթաների՝ Գրամպիանյան լեռներ, Հյուսիս-արևմտյան սարահարթ և այլն։ Դեպի հարավ անցնում է Միջին Շոտլանդական հարթավայրին։ Այս շրջանում է գտնվում Մեծ Բրիտանիայի ամենաբարձր լեռը՝ Բեն Նևիսը (1344 մ), ինչպես նաև Լոխ Նես, Լոխ Լոխի և Լոխ Լոմոնդ լճերը։ Լեռնային Շոտլանդիայի կենտրոն է համարվում Ինվերնես քաղաքը։