Շփաբորբ
մարդու հիվանդություն / From Wikipedia, the free encyclopedia
Շփաբորբ բակտերիալ ինֆեկցիա, որն ախտահարում է մակերեսային մաշկը[2]։ Ամենաբնորոշ արտահայտություններն են դեղնավուն կեղևները դեմքի, ձեռքերի կամ ոտքերի վրա[2]։ Ավելի հազվադեպ հանդիպում են բշտեր, որոնք ախտահարում են ցայլքը և անութափոսերը[2]։ Վերքերը կարող են լինել ցավոտ և քոր գալ[1]։ Տենդը բնորոշ չէ[1]։
Շփաբորբ | |
---|---|
Մանկական իմպետիգոյի դեպք բնորոշ տեղակայումով՝ բերանի շուրջ | |
Տեսակ | վարակիչ հիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | Staphylococcus aureus կամ Streptococcus pyogenes, որոնք տարածվում են ուղղակի շփմամբ[1] |
Հիվանդության ախտանշաններ | Մաշկի դեղնավուն ցավոտ կեղևներ[1][2] |
Բժշկական մասնագիտություն | Մաշկաբանություն, Ինֆեկցիոն հիվանդություններ |
Հոմանիշներ | Իմպետիգո, դպրոցական վերքեր[3], կոնտակտային իմպետիգո |
Ռիսկի գործոններ | Ամբոխում գտնվել, շաքարային դիաբետ, կոնտակտային սպորտաձևեր, մաշկի վնասումներ[1][4] |
Բուժում | Հիմնված է ախտանիշների վրա[1] |
Բարդություններ | Ցելյուլիտ, Հետստրեպտոկոկային գլոմերուլոնեֆրիտ[1] |
Կանխարգելում | Ձեռքերի կանոնավոր լվացում, ախտահարված մարդկանցից խուսափում, վերքերի լվացում[1] |
Հաճախություն | 140 միլիոն (2010)[5] |
Տևողություն | 3 շաբաթից քիչ[1] |
Impetigo Վիքիպահեստում |
Այն առաջանում է Staphylococcus aureus-ի կամ Streptococcus pyogenes-ի պատճառով[1]։ Ռիսկի գործոններն են ամբոխում գտնվելը, թերսնուցումը, շաքարային դիաբետը, կոնտակտային սպորտաձևերը և մաշկի վնասումները, որոնք կարող են առաջանալ մոծակների խայթոցից, էկզեմաներից, քոսից և հերպեսից[1][4]։ Կոնտակտի միջոցով այն կարող է տարածվել մարդկանց միջև[1]։ Ախտորոշումը հիմնվում է ախտանիշների և հիվանդության արտահայտության վրա[1]։
Կանխարգելումը կատարվում է ձեռքերի կանոնավոր լվացումով, ախտահարված մարդկանցից խուսափելով և վերքերը լվանալով[1]։ Բուժումը կատարվում է հակաբիոտիկային նրբաքսուքների միջով, որոնցից են մուպիրոցին կամ ֆուզիդինաթթուն[1][6] Պերօրալ հակաբիոտիկները, օրինակ՝ ցեֆալեքսինը օգտագործվում են մեծ չափի ախտահարումների դեպքում[1]։ Հայտնաբերված են հակաբիոտիկակայուն տեսակներ[1]։
Շփաբորբով ախտահարվել են 140 միլիոն մարդիկ (աշխարհի բնակչության 2%-ը) 2010 թվականին[5]։ Այն կարող է առաջանալ ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ հանդիպում է երեխաների մոտ[1]։ Որոշ տեղերում սա հայտնի է որպես "դպրոցական վերք"[3]։ Բուժում չստանալու դեպքում սովորաբար առողջանում են 3 շաբաթվա ընթացքում[1]։ Բարդություններից են ցելյուլիտը կամ հետստրեպտոկոկային գլոմերուլոնեֆրիտը[1]։ Այս հիվանդության անունը (իմպետիգո) գալիս է լատիներեն՝ impetere-ից, որը նշանակում է "հարձակվել"[7]