Ցելյուլիտ
From Wikipedia, the free encyclopedia
Ցելյուլիտ, բակտերիալ ինֆեկցիա, որն ընդգրկում է մաշկի ներքին շերտերը[1]։ Այն հիմնականում ընդգրկում է ենթամաշկային ճարպաբջջանքը[1]։ Ախտանշաններից է մաշկի կարմրությունը, որը մի քանի օրվա ընթացքում ավելանում է[1]։ Մաշկի կարմրության սահմանները հստակ ընդգծված չեն, հնարավոր է նաև այտուցվածություն[1]։ Սեղմելիս կարմրությունը անհետանում է, բայց կարող է և չանհետանալ[1]։ Մաշկի ինֆեկցված հատվածը սովորաբար ցավոտ է[1]։ Երբեմն գործընթացի մեջ ընդգրկվում են նաև ավշային հանգույցները[1][2], հիվանդը կարող է ունենալ ջերմության բարձրացում և հոգնածության զգացողություն[3]։
Ցելյուլիտ | |
---|---|
Տեսակ | վարակիչ հիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | մաշկաբանություն |
ՀՄԴ-9 | 682.9 |
Cellulite Վիքիպահեստում |
Ոտքերն ու դեմքը ախտահարման ամենատարածված շրջաններն են, սակայն ցելյուլիտը կարող է ընդգրկել մաշկի ցանկացած հատված[1]։ Ռիսկի գործոններից են գիրությունը, այտուցվածությունը և ծերությունը[1]։ Առավել տարածված հարուցիչներն են ստրեպտոկոկերը և ոսկեգույն ստաֆիլոկոկը[1]։ Ի տարբերություն ցելյուլիտի, կարմիր քամին մաշկի ավելի մակերեսային շերտերն է ընդգրկում, բնորոշվում է կարմիր հատվածներով, ու հաճախ կապված է տենդի հետ[1]։ Ախտորոշումը սովորաբար հիմնված է նկարագրված նշանների եւ ախտանշանների վրա[1]։ Ախտորոշելուց առաջ պետք է բացառել ավելի լուրջ ինֆեկցիաներ, որոնցից են՝ ոսկրի ինֆեկցիաները կամ մեռուկացնող փակեղաբորբը[2]։
Բուժումը իրականացնում են պերօռալ(բերանացի) նշանակված հակաբիոտիկներով, ինչպիսիք են ցեֆալեքսինը, ամոքսացիլինը և կլոքսացիլինը[1][4]։ Նրանք, ովքեր ունեն ալերգիա պենիցիլինի նկատմամբ կարող են օգտագործել էրիթրոմիցին կամ կլինդոմիցին[4]։ Մեթիցիլին կայուն ոսկեգույն ստաֆիլոկոկով ինֆեկցման ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել դոքսիցիլին կամ տրիմետոպրիմ/սուլֆամետոքսազոլ[1] ։ Հիմնական անհանգստությունը ոսկեգույն ստաֆիլոկոկով պայմանավորված թարախակալումն է[1][3]։ Այն հեռացնում են ինֆեկցված հատվածը նախօրոք ցավազրկելով[2][4]։
Հիմնական բարդությունը աբսցեսի (թարախակույտ) առաջացումն է[1]։ Հիվանդների 95%-ը 7-10 օր տևողությամբ բուժումից հետո լավանում են[3]։ Դիաբետիկների մոտ բուժման արդյունքները համեմատաբար ավելի ցածր են[5] ։ 2015 թվականին 21,2 միլիոն մարդ ուներ ցելյուլիտ[6]։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում յուրաքանչյուր 1000 մարդու մոտ տարեկան 2 անգամ դիտվում է ստորին վերջույթների ախտահարում[1]։ Ցելյուլիտը 2015 թվականին աշխարհում 16,900 մարդու մահվան պատճառ է հանդիսացել[7]։ Անգլիայում հոսպիտալացման դեպքերի 1.6%-ի պատճառը ցելյուլիտն է[4]։