Ուեյն Ռունի
անգլիացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Ուեյն Մարկ Ռունի (անգլ.՝ Wayne Mark Rooney, հոկտեմբերի 24, 1985(1985-10-24), Լիվերպուլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Էվերթոն» ակումբի և Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։ Բազմիցս ճանաչվել է անգլիական ֆուտբոլի՝ իր սերնդի լավագույն ֆուտբոլիստ[8][9][10][11][12][13][14][15][16]։
Ուեյն Ռունի անգլ.՝ Wayne Rooney | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Ուեյն Մարկ Ռունի | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||||||||||||||
Մականուն |
Ուազզա (Wazza)[1][2][3] Շրեկ[4][5][6] | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 24, 1985(1985-10-24) (38 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Լիվերպուլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||||||||||||||
Հասակ | 176[7] սմ | ||||||||||||||
Քաշ | 83[7] կգ | ||||||||||||||
Դիրք | Հարձակվող | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Էվերթոն | ||||||||||||||
Համար | 10 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
10 տարեկանից հաճախել է «Էվերթոնի» մանկապատանեկան ակադեմիա, իսկ 2002 թվականին իր նորամուտն է նշել «իրիսոկների» հիմնական կազմում։ 2 տարի անցկացնելով «մերսիսայդցիների» հիմնական կազմում՝ 2004 թվականի ամռանը 25,6 միլիոն ֆունտով տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Այդ տարի նա ստանում է «Ուազզա» մականունը[1]։ Այդ օրվանից նա 5 անգամ նվաճել է Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսը, հաղթել ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում և նվաճել Ֆուտբոլային լիգայի 2 գավաթ։ Նա նաև դարձել է տարվա լավագույն խաղացող ՊՖԱ-ի վարկածով, իսկ 2010 թվականին՝ տարվա ֆուտբոլիստ ըստ ֆուտբոլային լրագրողների ասոցացիայի։ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խփած 242 գոլերով համարվում է ակումբի պատմության լավագույն ռմբարկուներից երկրորդը։
2003 թվականին հրավիրվել է Անգլիայի հավաքական։ Համարվում է ամենաերիտասարդ խաղացողը, ով գոլի հեղինակ է դարձել Անգլիայի հավաքականի կազմում։ 2 անգամ խաղացել է Եվրոպայի առաջնությունում (2004 և 2012) և 3 անգամ աշխարհի առաջնությունում (2006, 2010 և 2014)։ Համարվում է Անգլիայի ֆուտբոլի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն։ Հավաքականի կազմում ստացել է երկու կարմիր քարտ, ինչը ռեկորդային է։ 2 կարմիր քարտ է ստացել նաև Դևիդ Բեքհեմը[17]։
2010 թվականի հոկտեմբերին գլխավորեց աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկը (նա շաբաթական ստանում էր 250 հազար ֆունտ ստերլինգ)[18][19]։ Ներկայումս աշխարհի ամենաբարձր վարձատրվող 5 ֆուտբոլիստներից մեկն է. նրա տարեկան եկամուտը կազմում է 17 միլիոն ֆունտ ստերլինգ՝ ներառյալ հովանավորների հետ պայմանագրերից ստացված եկամուտը[20]։ 2013 թվականին Ռունին ճանաչվել է Անգլիայի ամենահարուստ ֆուտբոլիստը՝ իր ակտիվում ունենալով 45 միլիոն ֆունտ[21]։