From Wikipedia, the free encyclopedia
Ումբերտո Անտոնիո Տոցցի (իտալ.՝ Umberto Antonio Tozzi, մարտի 4, 1952[1], Թուրին, Իտալիա[1]), իտալացի էստրադային երգիչ, կոմպոզիտոր, ով արդեն իսկ վաճառել է ավելի քան 70 միլիոն ձայնագրություն[2]։
Ումբերտո Տոցցի | |
---|---|
Բնօրինակ անուն | իտալ.՝ Umberto Tozzi |
Ի ծնե անուն | իտալ.՝ Umberto Antonio Tozzi |
Ծնվել է | մարտի 4, 1952[1] (72 տարեկան) Թուրին, Իտալիա[1] |
Երկիր | Իտալիա |
Ժանրեր | ռոք |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | կիթառ |
Պարգևներ | |
Կայք | umbertotozzi.com |
Umberto Tozzi Վիքիպահեստում |
Երաժշտական իր կարիերան սկսել է 1968 թվականին՝ 16 տարեկան հասակում՝ անդամագրվելով Off Sound երաժշտախմբին[3]։ 1974 թվականին թողարկել է իր առաջին հիթը՝ „Un Corpo un 'Anima”-ն, որն ընդգրկվել է դեբյուտային՝ Donna Amante Mia (1976) ալբոմում[4]։ 1977 թվականին թողարկելով Ti amo սինգլը՝ ավելի լայն ճանաչում ու համբավ է նվաճել. այդ երգի կատարմամբ ճանաչվել է XIV Festivalbar-ի հաղթող[5][6]։ Հետագայում Ti amo-ն թարգմանվել ու հնչել է բազմաթիվ այլ լեզուներով (այդ թվում՝ իսպաներեն ու ֆրանսերեն)[7]։
1987 թվականին Ումբերտո Տոցցին Ջաննի Մորանդիի և Էնրիկո Ռուջերիի հետ կատարելով Si può dare di più երգը, դարձել է Սան Ռեմոյի՝ իտալական երգի փառատոնի հաղթող[8]։ Այդ նույն տարում Ռաֆի հետ ներկայացրել է Իտալիան Եվրատեսիլ միջազգային երգի մրցույթում Gente di mare երգի կատարումով և զբաղեցրել 3-րդ տեղը[9]։ 1988 թվականին թողարկել է Լոնդոնի Ռոյալ Ալբերտ Հոլլ սրահում տված համերգի ձայնագրությունը։
2013 թվականին Gloria հիթային երգի նրա տարբերակը[10] կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն օգտագործել է «Ուոլլ սթրիթի գայլը» ֆիլմում, որը հաջորդ տարի առաջադրվել է հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակի[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.