From Wikipedia, the free encyclopedia
Ուոլլես Սթիվենս (անգլ.՝ Wallace Stevens, հոկտեմբերի 2, 1879[1][2][3][…], Ռեդինգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] - օգոստոսի 2, 1955[1][2][3][…], Հարթֆորդ), ամերիկացի բանաստեղծ։
Ուոլլես Սթիվենս | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1879[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռեդինգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] |
Մահացել է | օգոստոսի 2, 1955[1][2][3][…] (75 տարեկան) |
Մահվան վայր | Հարթֆորդ |
Գերեզման | Cedar Hill Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Նյու Յորքի իրավաբանական դպրոց[4] և Հարվարդի համալսարան[4] |
Երկեր | The Auroras of Autumn? |
Մասնագիտություն | բանաստեղծ, լրագրող, գրող, դրամատուրգ, բանաստեղծ-փաստաբան և փաստաբան |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Ստորագրություն | |
Wallace Stevens Վիքիպահեստում |
Ծագմամբ գերմանացի հոլանդացի է։ 1903 թվականին ավարտել է Նյու Յորքի իրավաբանական ուսումնարանը։ 1904 թվականից ծառայել է Նյու Յորքի տարբեր փաստաբանական գրասենյակներում։ 1916 թվականին տեղափոխվել է Հարթֆորդ և ընդունվել է սոցիալական ընկերություններից մեկը, որտեղ էլ աշխատել է մինչև կենսաթոշակի անցնելը։ Նրա կյանքն անցել է բարեկեցիկ, չափազանց կանոնավոր և հարուստ չի եղել իրադարձություններով։ Երբևէ դուրս չի եկել Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմաններից։
Սթիվենսի բանաստեղծությունների առաջին մեծ ժողովածուն լույս է տեսել 1914 թվականին, Չիկագոյի «Փոեթրի» ամսագրում, բանաստեղծությունների առաջին գիրքը լույս է տեսել, երբ հեղինակը եղել է 44 տարեկան։ Սակայն ընթերցողների շրջանում համբավը տարածվել է ավելի ուշ, այսինքն` կյանքի վերջում, երբ նա ստացել է Ազգային գրական մրցանակ (1951 թվական) և Պուլիցերյան մրցանակ (1955 թվական)։ Մինչդեռ արդեն 1940-ական թվականներին քննադատները նրա ընգրկել են կենդանի և գրող ամենահայտնի բանաստեղծների թվում։
Սթիվենսի գրականությունը տարբերվել է պոեզիայի` որպես բարձրագույն պայմանի հանդեպ ամուր հավատով, առանց որի հնարավոր չէ գոյատևել. Սթիվենսոնը գրականությունը համարել է բարոյական սկիզբ, որն աշխարհում իմաստ ու կարգուկանոն է հաստատում։ Նրա պոեզիան ազդել է Ջոն Էշբերիի, Ջեյմս Մերրիլլի, Մարկ Ստրէնդի և 20-րդ դարի երկրորդ կեսի ամերիկացի խոշոր բանաստեղծների ստեղծագործությունների վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.