From Wikipedia, the free encyclopedia
Չարլզ Մայքլ Շվաբ (փետրվարի 18, 1862[1][2][3], Williamsburg, Բլեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ - սեպտեմբերի 19, 1939[4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ձեռնարկատեր, արդյունաբերական մագնատ։ Նրա ղեկավության տակ գտվող Bethlehem Steel-ը եղել է աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը։
Չարլզ Շվաբ անգլ.՝ Charles Michael Schwab | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1862[1][2][3] |
Ծննդավայր | Williamsburg, Բլեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 19, 1939[4] (77 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Saint Michael Cemetery[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Saint Francis University? |
Մասնագիտություն | ճարտարագետ և գործարար |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Charles Michael Schwab Վիքիպահեստում |
Չարլզ Մայքլ Շվաբը ծնվել է Վիլյասբուրգում Պաուլիա և Ջոն Շվաբի ընտանիքում, ծնողները ծագումով Գերմանացի էին[6][7]։ Չարլզի մանկությունը անցել է փենսիլվանական փոքրիկ քաղաքում՝ Լորետտո, նա համարում էր այս քաղաքը իր հայրենի քաղաքը։ Ընդվում է քոլեջ, սակայն երկու տարի անց թողնում է այն, տեղափոխվում է Փիթսբուրգ աշխատելու նպատակով։
1897 թվականին սկսելում է աշխատել Էնդրյու Կարնեգիի շինարարական գործարաններից մեկում, որպես ինժեներ, արդեն 35 տարեկան հասակում դառնում է Carnegie Steel Company-ի նախագահ։ 1901 թվականին նա գաղտնի կերպով պայմանավորվում և վաճառում է Carnegie Steel-ը նյույորքյան մի ֆինանսիստների խմբին[8]։ Հետագայում Carnegie Steel-ի նախքին ակտիվների հաշվին ստեղծում է U.S. Steel կազմակերպությունը և դառնում նախագահը։
Մորգանի և U.S. Steel-ի ղեկավարի Էլբերտի հետ ունեցած շարունակական կոնֆլիկներից հետո, նա 1903 թվականին լքում է կազմակերպությունը և դառնում Բետլեհեմ քաղաքում գտնվող Bethlehem Shipbuilding and Steel Company-ի նախագահ։ Կազմակերպությունը Կալիֆորնիաից, Դելավերից և Նյու Ջերսից ձեռք էր բերում նավախցեր, դառնալով շահավետ կազմակերպություններից մեկը United States Shipbuilding Company-ի կազմում։ Շվաբի գլխավորությամբ կազմակերպությունը դարձավ անկախ ձեռնարկատիրություններից մեկը ողջ աշխարհում։ Bethlehem Steel-ի զարգացման մեջ մեծ դեր ունեցավ երկաթե պրոֆիլների տարածումը։ Երբ 1908 թվականին կազմակերպությունը սկսեց արտադրել դրանք, նա մեծ թափ հաղորդեց երկնաքերքրի դարաշրջանին։ Այս հաջողության շնորհիվ Bethlehem Steel-ը դարձավ աշխարհում երկրորդ հզորագույն պողպատե կազմակերպությունը։
Առաջին համաշխարահին պատերազմի տարիներին Bethlehem Steel-ը ստեղծեց հզոր մոնոպոլիա, կազմակերպությունը Անտանին մատակարարում էր յուրահատուկ տեսակի զինամթերք։ Այս շրջանում Շվաբը հաճախ էր այցելում զինարդյունաբերական նկատառումներով։
1918 թվականի ապրիլի 16-ին Շվաբը դարձավ Emergency Fleet Corporation-ի գլխավոր տնօրեն, կազմակերպությունը ղեկավարում էր Միացյալ նահանգներում նավաշինության գործերը։ Նախագահ Վիլսոնը անձամբ է խնդրել Շվաբին ընդունել այդ մեծ պատասխանատվությունը։
ԱՄՆ-ի պատերազմին մասնակից դառնալուց հետո նրան մեղադրցին շահարկաման մեջ, սակայն հետագայում նա արդարացվեց։
Շվաբի նորարարական մեթոդների օգտագործումը հիշատակում են գտնել Դեյլ Քարնեգիի մեծ ճանաչում ձեռք բերած «Ինչպես ձեռք բերել ընկերներ և ազդել մարդկանց վրա» գրքում։
Չարլզ Շվաբը արդյուքնում հասավ տպավորիչ վիճակի։ Նա Մանհեթենում կառուցեց սեփական տուն, որն այդ ժամանակ արժեր 7 մլն դոլլար։ Սակայն այս առանձնատունը նրա միակ բնակավայրը չէր, Շվաբը նաև ուներ ամառանոց, որը կազմված էր 44 համարից։
Նրա տխրահռչակ ապրելակերպը, այդ թվում կախվածությունը ազարտային խաղերից, ռիսկը և բազմաթիվ պատահաակն կապերը իր կայնք բերեցին «Մեծ դեպրեսիա», անգամ այն ժամանակ երբ նա դեռ նոր էր սկսել այն։
Երբ 1929 թվականին ֆոնդյին շուկան փլուզվեց նա ծախսել էր իր փողերի մեծ մասը, ինչն էլ բերեց նրա սննկացմանը։ Նա այլևս ունակ չէր թույլ տալ իրեն նախկին ցոփ ու շվայտ կայնքը այդ իսկ պատճառով էլ նա տեղափոխվեց ոչ մեծ բնակարան։
Իր կյանքի վերջին տարիների նա ամբողջությամբ սննկացավ և իր բաժինը Bethlehem Steel-ում ոչ մի արժեք չուներ։ Մարդը, ով ժամանակին հաջողակ ձեռնարկատիրոջ օրինակ էր մահացավ 300 հազար դոլլար պարտքով 1939 թվականին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.