From Wikipedia, the free encyclopedia
Չեզարե Պավեզե (իտալ.՝ Cesare Pavese [ˈtʃeːzare paˈveːze], սեպտեմբերի 9, 1908[1][2][3][…], Սանտո Ստեֆանո Բելբո, Իտալիայի թագավորություն[4][5] - օգոստոսի 27, 1950[4][1][2][…], Թուրին, Իտալիա[4][5]), իտալացի գրող և թարգմանիչ։
Չեզարե Պավեզե իտալ.՝ Cesare Pavese | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1908[1][2][3][…] |
Ծննդավայր | Սանտո Ստեֆանո Բելբո, Իտալիայի թագավորություն[4][5] |
Վախճանվել է | օգոստոսի 27, 1950[4][1][2][…] (41 տարեկան) |
Վախճանի վայր | Թուրին, Իտալիա[4][5] |
Գերեզման | Սանտո Ստեֆանո Բելբո |
Մասնագիտություն | լեզվաբան, գրող, թարգմանիչ, գրական խմբագիր, սցենարիստ, գրական քննադատ, լրագրող, կենսագիր և բանաստեղծ |
Լեզու | իտալերեն |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Կրթություն | Թուրինի համալսարան (1930), Liceo Classico Massimo D'Azeglio? և Sociale? |
Ժանրեր | պոեզիա և վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Dialogues with Leucò? և The Moon and the Bonfires? |
Պարգևներ | |
Cesare Pavese Վիքիպահեստում |
Նա Թուրինի համալսարանում սովորել է անգլիական գրականություն, պաշտպանել է դիպլոմը Ուիթմանի ստեղծագործությունների հիման վրա։ Նա թարգմանել է Դեֆոյի, Դիքենսի, Մելվիլի, Ջոյսի, Անդերսոնի, Գ. Սթայնի, Ֆոլքների, Դոս Փասոսի աշխատանքները, հոդվածներ է հրապարակել ամերիկյան գրականության վերաբերյալ։
1932–1935-ական թվականներին, ընտանիքի ճնշման տակ, նա միացել է ֆաշիստական կուսակցությանը՝ միաժամանակ վարելով հակաֆաշիստական աշխատանքներ։ 1935 թվականն նա ձերբակալվել է, հեռացվել կուսակցությունից և ութ ամիս աքսորվել Կալաբրիա։ Պատերազմի տարիներին նա զորակոչվել է բանակ, սաստիկ ասթմայի պատճառով, նա վեց ամիս անցկացրել է հիվանդանոցում։
Պատերազմից հետո անդամագրվեցլ է Իտալիայի կոմունիստական կուսակցությանը, համագործակցել «Ունիտա» թերթի հետ։ Ապրել է Հռոմում, Միլանում, Թուրինում, աշխատել «Einaudi» հրատարակչությունում։ Նա ցավալի սիրավեպ և բաժանում է ապրել ամերիկացի կինոդերասանուհի Կոնստանս Դոուլինգի հետ (պատերազմից հետո նա մի քանի տարի ապրել է Իտալիայում և նկարահանվել իտալական ֆիլմերում)։ Նա ինքնասպան է եղե; 1950 թվականի օգոստոսի 27-ին Թուրինի «Ռոմա» հյուրանոցի սենյակներից մեկում`օգտագործելով քնաբեր դեղերի չափազանց մեծ չափաբաժին և գրություն է թողել.« Ես ներում եմ բոլորին և խնդրում եմ բոլորին ներել ինձ։ Շատ մի բամբասեք իմ մասին»։
Պավեզեի հիմնական թեման մարդու մենությունն է, սեփական ձախողման զգացումը, կյանքի անիրականությունը։ Իտալիայում և ամբողջ աշխարհում մեծ ժողովրդականություն են վայելում նրա «Ապրելու արվետը» օրագրերը (հրատարակվել է 1952 թվականին)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.