From Wikipedia, the free encyclopedia
Յուան` ժամանակակից Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության դրամական միավոր, որը չափվում է ժենմինբիով (կրճատ RMB): Մտնում է ԱՄՀ փոխառման հատուկ իրավունքների «զաբյուղի» մեջ[1]։ Արժույթի ISO 4217 ստանդարտով միջազգային նշանակությունը` CNY:
Տեսակ | տարադրամ և յուան |
---|---|
ISO 4217 կոդ | CNY |
Երկիր | Չինաստան |
Ներդրման ամսաթիվը | 1949 |
Անվամված է | ժողովուրդ |
Պաշտ օգտագործողներ | Չինաստան |
Կազմված է | jiao? և Chinese fen? |
Նշան | ¥ |
Նշանի նկարագրություն | Իենի (յուանի) նշան |
Հապավում | Yuan և yuan |
Մետաղադրամ | 1, 2, 5 ֆին, 1 և 5 ցզյա, 1 յուան |
Թղթադրամ | 1 և 5 ցզյաո, 1, 5, 10, 20, 50, 100 յուան |
Կենտրոնական բանկ | Չինաստանի ժողովրդական բանկ |
Տպող | Չինաստանի թղթադրամների տպագրության և դրամահատման կորպորացիա |
Փոխարինել է | Mengjiang yuan? |
Մեկ յուանը բաժանվում է 10 ցզյաոյի (角), որոնք, իրենց հերթին, բաժանվում են 10 ֆինի(分): Օրինակ, 3,14 յուան գումարը հնչում է ինչպես 3 յուան 1 ցզյաո 4 ֆին (三元一角四分): Ցզյաոն և ֆինը համապատասխանաբար հավասար է 10−1 և 10−2 տասնորդական նախածանցների։
Շրջանառության մեջ գտնվում են 1 և 5 ցզյաո, 1 յուան անվանական գնով մետաղադրամները։ Այս մետաղադրամները պաշտոնապես հանդիսանում են վճարունակ, սակայն շրջանառության մեջ գրեթե չեն կիրառվում։ Շրջանառության մեջ են 1980 թվականի 1 և 5 ցզյաո թղթադրամները, 1999 թվականի 1, 5, 10, 20, 50 և 100 յուան թղթադրամների օրինակները (ներառյալ 2005 և 2015 թվականների փոփոխությունները) և ավելի ուշ թողարկածները։ Մետաղադրամների և թղթադրամների 2019 թվականի նոր տեսակը ժամանակի հետ կդառնա գերիշխող, աստիճանաբար շրջանառությունից դուրս հանելով հին տարբերակները։
Չինաստանի ազգային բանկը հիմնադրվել է 1948 թվականի դեկտեմբերի 1-ին[2]։
1994 թվականի հուլիսից 2005 թվականը յուանը խիստ կապված էր ԱՄՆ դոլարի հետ` 8,28։ 1 փոխանակման կուրսով։
Չինական բոլոր թղթադրամների վրա կա գրություն չորս լեզուներով` ժուաներեն, մոնղոլերեն, ույղուրերեն, տիբեթերեն։ Այդ լեզուները ՉԺՀ ինքնավար շրջաններում` Գուանսի-Չժոունիում, Մոնղոլիայում, Սինծիանում, Տիբեթում համարվում են պաշտոնական լեզու[3]։
Արժույթների համառուսաստանյան դասակարգիչում ՉԺՀ ազգային արժույթը կոչվում է՝
Բլումբերգ գործակալության տվյալներով SWIFT միջբանկային համակարգում 2013 թվականի մայիսից մինչև 2014 թվականի մայիսը յուանի բաժինը կազմում էր 1,47% (0,84 % դրանից մեկ տարի առաջ)։ Ընդ որում ամերիկյան դոլարի մասնաբաժինը` 42%, եվրոյինը`32%, ռուսական ռուբլուն` 0,35%[4]։
1980 թվականի շարք[5] | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Պատկեր | Անվանական գին | Չափսեր (մմ) |
Հիմնական գույներ |
Նկարագրություն | Թողարկման ամսաթիվ (մոդիֆիկացիա) |
Շրջանառությունից հանելու ամսաթիվ | |||||
Ավերս | Ռևերս | Ավերս | Ռևերս | ||||||||
1 ցզյաո | 115×52 | դեղին կանաչ |
ձախից` գաոշանի ներկայացուցիչ, աջից`մանջուր ժողովրդի ներկայացուցիչ | ՉԺՀ զինանշան | 17 սեպտեմբերի 1988 | 30 ապրիլի 2019 | |||||
2 ցզյաո | 120×55 | կանաչ | ձախից` բուի ազգության կին, աջից` կորեական էթնոսի ներկայացուցիչ | ՉԺՀ զինանշան | 6 մայիսի 1979 | 1 մայիսի 2018 | |||||
5 ցզյաո | 125×58 | մանուշակագույն | ձախից`մյաոներ ազգության աղջիկ, աջից` զհուան ազգության աղջիկ | ՉԺՀ զինանշան | 2 մայիսի 1983 | 30 ապրիլի 2019 | |||||
1 յուան | 140×63 | կարմիր | յաո (ձախից) և դուն (աջից) ազգությունների ներկայացուցիչներ | Չինական մեծ պարիսպ | 27 մայիսի 1981 | 1 մայիսի 2018 | |||||
2 յուան | 145×63 | կանաչ | ձախից` ի ազգության աղջիկ, աջից`ույղուրացի աղջիկ | Նանշան հարավային լեռ | 1 ապրիլի 1983 | 1 մայիսի 2018 | |||||
5 յուան | 150×70 | նարնջագույն | ձախից` հուեյ էթնիկ խմբի ներկայացուցիչ, աջից` տիբեթուհի | Յանցզի գետը «Երեք կիրճերի» կողքին | 12 հուլիսի 1984 | 1 մայիսի 2018 | |||||
10 յուան | 155×70 | մոխրակապտագույն | ձախից` մոնղոլ տղամարդիկ, աջից` հան ազգության մարդ | Էվերեստ լեռ | 30 հունիսի 1978 | 1 մայիսի 2018 | |||||
50 յուան | 160×77 | դեղին | պրոֆեսոր,գյուղացի և աշխատավոր | Հուկոու ջրվեժ Հուանհե գետի վրա | 16 մայիսի 1974 | 1 մայիսի 2018 | |||||
100 յուան | 165×77 | մանուշակագույն | «Հյուսիսային արշավանքի» մասնակիցներ, ձախից աջ` Չժու Դէ, Լյու Շաոցի, Չժոու Էնլայ, Մաո Ցզե Դուն | Մեծ արշավանքի մեկնարկի վայրը | 16 մայիսի 1974 | 1 մայիսի 2018 |
1999 թվականի թղթադրամների շարք | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Պատկեր | Անվանական գին (յուան) |
Չափսեր (մմ) |
Հիմնական գույներ |
Նկարագրություն | Թողարկման տարեթիվ | ||||
Ավերս | Ռևերս | Ավերս | Ռևերս | ||||||
1 | 130×63 | դեղնականաչ | Մաո Ցզե Դուն | Սիհու լիճ | 2004 | ||||
5 | 135×63 | Մանուշակագույն | Մաո Ցզե Դուն | լեռ Տայշան | 2002 | ||||
10 | 140×70 | կապույտ | Մաո Ցզե Դուն | Յանցզի գետի վերին երեք շեմերը | 2001 | ||||
20 | 145×70 | շագանակագույն | Մաո Ցզե Դուն | լանդշաֆտ Գույլին | 2000 | ||||
50 | 150×70 | կանաչ | Մաո Ցզե Դուն | Պոտալա պալատ | 2001 | ||||
100 | 155×77 | կարմիր | Մաո Ցզե Դուն | Պեկինի համագումարների ազգային պալատ | 1999 |
2005 թվականի թղթադրամների շարք | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Պատկեր | Անվանական գին (յուան) |
Չափսեր (մմ) |
Հիմնական գույներ |
Նկարագրություն | թողարկման տարեթիվ | ||||
Ավերս | Ռևերս | Ավերս | Ռևերս | ||||||
5 | 135×63 | մանուշակագույն | Մաո Ցզե Դուն | լեռ Տայշան | 2005 | ||||
10 | 140×70 | կապույտ | Մաո Ցզե Դուն | Յանցզի գետի վերին երեք շերտերը | 2005 | ||||
20 | 145×70 | շագանակագույն | Մաո Ցզե Դուն | լանդշաֆտ Գույլին | 2005 | ||||
50 | 150×70 | կանաչ | Մաո Ցզե Դուն | Պոտալա պալատ | 2005 | ||||
100 | 155×77 | կարմիր | Մաո Ցզե Դուն | Պեկինի համագումարների ազգային պալատ | 2005 |
Մինչև 1974 թվականը յուանի փոխարժեքը օտարերկրյա արժույթների նկատմամբ սահմանվում էր ֆունտ ստերլինգով, ինչպես նաև Հոնգ Կոնգ դոլարով։ 1974 թվականի օգոստոսից թողարկվեց ամենօրյա արժեքորոշում յուան` ԱՄՆ դոլարի և այլ արժույթներով` արժութային զամբյուղի հիման վրա։ 1994 թվականից Չինաստանի իշխանությունը յուանի կուրսը պահեց 1 դոլար = 8,27 յուան մակարդակի վրա։ Սակայն, վերջին շրջանում ՉԺՀ գտնվում էր ԵՄ երկրների, Ճապոնիայի և հատկապես ԱՄՆ աճող ճնշման տակ։ Նրանց կարծիքով, յուանի կուրսը ցածր է, որի արդյունքում չինական ապրանքները ստանում են լրացուցիչ մրցակցային առավելություն։ Չինաստանի հետ առևտորւմ ԱՄՆ բացասական սալդոն, 2004 թվականին, կազմում էր 162 մլրդ, իսկ 2005 թվականի I եռամսյակում աճեց ևս 40%-ով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած[6]։
2005 թվականի հուլիսի 21-ին Չինաստանը հրաժարվեց դոլարի նկատմամբ ունեցած կապից և ազգային արժույթի կուրսը բարձրացրեց 2%-ով։
Այդ ժամանակից ի վեր յուանի կուրսը սկսեց որոշվել 13 երկրների արժույթի զամբյուղի նկատմամբ ունեցած հարաբերությամբ`ԱՄՆ դոլար, եվրո, բրիտանական ֆունտ, ռուսական ռուբլի, ավստրալիական, Հոնգ Կոնգ, կանադական, նորզելանդական և սինգապուրյան դոլարներ, մալազիական ռինգգիտ, բատ, հարավկորեական վոն և ճապոնական իեն[7]։
Ձևականորեն փոխարժեքի քաղաքականության արդյունավետության չափանիշը հանդիսանում էր դրամական ագրեգատները, սակայն, փաստորեն, անցածի նման կուրսային խարիսխը հանդիսանում էր ԱՄՆ դոլարը[8]։
Կապը փոխարժեքի զամբյուղի հետ, յուանի կուրսը դարձրեց ավելի զգայուն միջազգային տնտեսական կոնյուկտուրայի նկատմամբ, սակայն այդ պայմանները վտանգ չստեղծեցին երկրի ֆինանսական համակարգի կայունության համար։ 2008 թվականի հուլիսին յուանի կուրսը աստիճանաբար ամրապնդվեց է 21,6%-ով։
Համաշխարհային բանկի գնահատմամբ, 2003 թվականին յուանի գնողունակությունը կազմում էր մոտավորապես 1 դոլար=1,8յուան։
2015 թվականի նոյեմբերի 30-ին ԱՄՀ գործադիր խորհուրդը որոշում ընդունեց յուանի ընդգրկել արժույթի փոխառման հատուկ իրավունքների պահուստային զամբյուղի մեջ` ԱՄՀ հաշվարկային միավոր[9]։ Մասնավորապես, 2016 թվականի հոկտեմբերի 1-ից յուանը համաշխարհային պահուստային արժույթի մաս չհամարվեց։ Մինչև այդ կոչումը պետք է աճեր, քանի որ փորձագիտական համայնքի մտածելակերպով արժույթը դառնում է միջազգային, երբ այն ակտիվորեն օգտագործում են անդրսահմանային առևտրում և նրա մասնաբաժինը բարձր է կենտրոնական բանկերի պահուստներում։ Եվս մեկ կարևորագույն պահ` պետք է հնարավորություն ունենալ օգտագործելու պահուստային արժույթը ֆինանսական ճգնաժամի ժամանակ[10]։
Ներկայումս պահուստայինի կարգավիճակ ունեն SDR 5 արժույթներ` ամերիկյան դոլար, եվրո, չինական յուանը, բրիտանական ֆունտ ստերլլինգը, ճապոնական իենը, ինչպես նաև ևս 3 դրամական միավորներ, որոնք չեն մտնում արժույթի զամբյուղի մեջ` շվեցարական ֆրանկ, կանադական և ավստրալիական դոլարները, որոնք պաշտոնապես այդպիսին դեռևս չեն հանդիսանում, սակայն հաշվի են առնվում ԱՄՀ առաջատար երկրների Կենտրոնական բանկերի պահուստների վիճակագրությունը։ Բոլոր վերը նշված արժույթները (բացառությամբ յուանի) հանդիսանում են ազատ փոխարկելի (ընթացիկ և կապիտալ գործառույթների գծով), և դրանց կայունությունը պահպանելու համար կիրառվում է ազատ լողացող արտարժույթի ռեժիմը, որտեղ կուրսային քաղաքականության արդյունավետության չափանիշ հանդիսանում են ինֆլյացիայի ցուցանիշները[11]։
Այդ իսկ պատճառով յուանի ընդգրկումը պահուստային արժույթի զամբյուղի մեջ մնում է վիճելի հարց, քանի որ այն չի հանդիսանում «ազատ գործածվող» և լիովին փոխարկելի արժույթ, չի կիրառվում համաշխարհային վճարային համակարգի հաշվարկներում, FOREX շուկայում ակտիվորեն չի վաճառվում, իսկ փոխարժեքը, նախկինի պես, կարգավորում է ՉԺՀ Ազգային բանկը[12][13]։
Յուանի ընդգրկումը SDR արժույթի զամբյուղի մեջ ունի սիմվոլիկ, այլ ոչ թե տնտեսական նշանակություն, իսկ դա նշանակում է, որ այն չի կարող զգալի քանակությամբ կիրառվել Կենտրոնական բանկերի կողմից, այլ տնտեսական գործակալների կողմից երկարաժամկետ ներդրումային ակտիվներում և պահուստային վճարային միջոցներում[14][15]։
2016 թվականի ՉԺՀ արժույթի պահուստը նվազեց գրեթե 320մլրդ դոլարով, մինչև 3,011 տրիլիոն դոլար[16]։
2017 թվականի օգոստոսին ՃԺՀ կառավարությունը յուանի կուրսը իջեցրեց, հասցնելով 1 դոլար=6,65 յուան մակարդակի[17]։
Հոնկոնգը և Մակաոն ունեն իրենց սեփական արժույթը, «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքին համապատասխան երկու տարածքներն ունեն իրենց հիմնական օրենքները[18][19]։ Այդ կերպ, Հոնկոնգի դոլար և պատակա Մակաոն մնում են օրինական արժույթ այդ երկու շրջաններում, իսկ յուանը չի հանդիսանում օրինական վճարային միջոց։ Հոբկոնգում բանկերը մարդկանց թույլ են տալիս հաշիվ բացել յուանով[20]։ 2010 թվականի հուլիսի օրենսդրական փոփոխություններով պայմանավորված աշխարհի շատ բանկեր[21] աստիճանաբար մարդկանց հնարավորություն են տալիս պահպանել դեպոզիտներ չինական յուանով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.