Չքնաղ նոր աշխարհ
From Wikipedia, the free encyclopedia
Չքնաղ նոր աշխարհ (անգլ.՝ Brave New World), անգլիացի գրող Օլդոս Հաքսլիի սոցիալ ֆանտաստիկ հակաուտոպիական վեպ, որը գրվել է 1931 թվականին և հրատարակվել է 1932 թվականին։ Հիմնականում գործողությունը տեղի է ունենում ֆուտուրիստական Համաշխարհային պետությունում, որի քաղաքացիները էկոլոգիապես նախագծված են ինտելեկտի վրա հիմնված սոցիալական հիերարխիայով։ Վեպը կանխատեսում է վերարտադրողական տեխնոլոգիաների, քնի ժամանակ ուսուցման, հոգեբանական մանիպուլյացիայի և պայմանական ռեֆլեքսների ոլորտում հսկայական գիտական նվաճումներ, որոնք համատեղվելով ստեղծում են հակաուտոպիական հասարակություն, որին մարտահրավեր է նետում միայն մեկ մարդ՝ պատմության գլխավոր հերոսը։ Այս գրքից հետո Հաքսլին շարադրության տեսքով գրել է «Վերադարձ դեպի չքնաղ նոր աշխարհ» (1958) ստեղծագործությունը, ինչպես նաև իր վերջին՝ «Կղզի» (1962) վեպը, որը դրա ուտոպիական նմանօրինակն է։ «Չքնաղ նոր աշխարհ» վեպը հաճախ համեմատում են Ջորջ Օրուելի «1984» (հրատարակվել է 1949 թվականին) և Եվգենի Զամյատինի «Մենք» (հրատարակվել է 1924 թվականին) վեպերի հետ։
Չքնաղ նոր աշխարհ անգլ.՝ Brave New World | |
---|---|
Հայերեն թարգմանությամբ գրքի շապիկ | |
Հեղինակ | Օլդոս Հաքսլի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պարոդիա, քաղաքական ֆանտաստիկա, գիտական ֆանտաստիկա, փիլիսոփայական գեղարվեստական գրականություն և հակաուտոպիստական գրականություն |
Թեմա | հակաուտոպիա, հասարակություն, անաղմուկ դիտարկում, efficiency?, Կարգապահություն և control? |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 1932 |
Նկարագրում է | Լոնդոն |
Էջեր | 311 (1932 թվականի հրատարակություն) 63,766 բառ[1] |
Հաջորդ | Eyeless in Gaza? |
Կազմի հեղինակ | Լեսլի Հոլանդ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Chatto & Windus |
Հրատարակման տարեթիվ | 1932 |
Թվային տարբերակ | fadedpage.com/showbook.php?pid=20160545 |
Պարգև(ներ) | |
Brave New World Վիքիպահեստում |
1999 թվականին Modern Library-ն տեղադրել է «Չքնաղ նոր աշխարհ» վեպն իր «20-րդ դարի 100 լավագույն անգլալեզու վեպեր» ցանկի 5-րդ հորիզոնականում[2]։ 2003 թվականին Ռոբերտ ՄաքՔարամը, գրելով The Observer պարբերականի համար, տեղադրել է վեպն իր «բոլոր ժամանակների 100 մեծագույն վեպեր» ցանկի 53-րդ հորիզոնականում[3]։ Բացի այդ՝ BBC-ի «The Big Read» հարցման արդյունքներով այն զբաղեցրել է 87-րդ հորիզոնականը[4]։
Հայերեն տպագրվել է 2017 թվականին Զանգակ հրատարակչությունում, թարգմանիչ՝ Լիլիթ Հայրապետյան[5]։