Պարտատոմս
From Wikipedia, the free encyclopedia
Պարտատոմս (լատին․՝ obligatio — պարտավորություն. անգլ.՝ bond — երկարաժամկետ, note — կարճաժամկետ), պարտքային արժեթուղթ, որը հավաստում է դրա տիրապետողի իրավունքը՝ դրանում նախատեսված ժամկետում պարտատոմս թողարկած անձից ստանալ պարտատոմսի անվանական արժեքը կամ գույքային այլ համարժեք։ Պարտատոմսը դրա տիրապետողին իրավունք է տալիս նաև ստանալ պարտատոմսի անվանական արժեքից տոկոս կամ այլ գույքային իրավունքներ։ Պարտատոմսերը կարող են լինել ըստ ներկայացնողի կամ անվանական։ Պարտատոմսերը կարող են վաճառվել անվանական արժեքից ցածր գնով (դիսկոնտով)։ Պարտատոմսերի ընդհանուր եկամուտը վճարված արժեկտրոնների և անվանական արժեքի և դիսկոնտի տարբերության հանրագումարն է։ Պարտատոմս է համարվում այն արժեթուղթը,որը հավաստում է դրա տիրապետողի իրավունքը` դրանում նախատեսված ժամկետում պարտատոմս թողարկած անձից ստանալ պարտատոմսի անվանական արժեքը կամ գույքային այլ համարժեք։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |