Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ
From Wikipedia, the free encyclopedia
Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ (անգլ.՝ Primetime Emmy Award), հեռուստատեսության ոլորտում ամերիկյան գլխավոր մրցանակը, որը հանձնվում է ամեն տարի` Ամերիկյան հեռուստատեսության ակադեմիայի կողմից։ Առաջին արարողությունը տեղի է ունեցել 1949 թվականին և սկզբում կոչվել է պարզապես «Էմմի» միչև 1972 թվականը, քանի դեռ չէր ստեղծվել «Ցերեկային Էմմի մրցանակը», և «Պրայմ թայմ» բառն ավելացվել է անվանը։
Մրցանակի պարգևատրման արարողությունը հիմնականում անց է կացվում սեպտեմբերի սկզբին` եթերային ալիքներով հեռուստատեսային սեզոնի պաշտոնական բացումից առաջ։ Ամեն տարի հեռուստահեռարձակումը ընթանում է հեռուստաալիքներից մեկով (CBS, ABC, NBC և Fox):
«Էմմին» համարվում է «Օսկարի» (կինոաշխարհի համար), «Գրեմմի» (երաժշտության համար) և «Թոնի» (թատրոնի համար) հեռուստատեսային համարժեքը[1][2]։