Պֆորցհայմ
From Wikipedia, the free encyclopedia
Պֆորցհայմ (գերմ.՝ Pforzheim, ալեմանյան բարբառ՝ Pforze), քաղաք Գերմանիայի հարավային մասում՝ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում, Շտուտգարտից 27 կիլոմետր դեպի արևմուտք, Կարլսռուեից 25 կիլոմետր դեպի արևելք։ Համարվում է Նորդշվարցվալդ մարզի մայրաքաղաքը։ Հռչակվել է որպես ոսկերչության և ժամացույցագործության եվրոպական կենտրոն։ Պֆորցհայմը պատկերավոր կերպով անվանվում է Շվարցվալդի դարպաս կամ Ոսկե քաղաք։ Զբաղեցնում է 98,03 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 119 000, 2021 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով՝ 125.529[2]։ Բնակիչները հաղորդակցվում են գերմաներենի յուրօրինակ խոսվածքով[3][4]։ Բնակչության թվից ելնելով՝ Պֆորցհայմն ունի մեծ քաղաքի (Großstadt) կարգավիճակ։ Համարվում է նաև ազատ քաղաք (Kreisfreie Städte), քաղաքային օկրուգ (Stadtkreis)։ Էնց շրջանի վարչական կենտրոնն է, թեև այդ շրջանի կազմի մեջ չի մտնում։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Պֆորցհայմ | |||||
գերմ.՝ Pforzheim | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Ներքին բաժանում | Hohenwart?, Büchenbronn?, Dillweißenstein?, Eutingen an der Enz? և Würm? | ||||
Առաջին հիշատակում | 1067 | ||||
Մակերես | 98,07 կմ² | ||||
ԲԾՄ | 273 մետր | ||||
Բնակչություն | ▲127 849 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 07234 և 07231 | ||||
Փոստային դասիչ | 75172–75181 | ||||
Ավտոմոբիլային կոդ | PF | ||||
Պաշտոնական կայք | pforzheim.de(գերմ.) | ||||
| |||||
Պֆորցհայմը մեքսիկացի նշանավոր նկարչուհի Ֆրիդա Կալոյի հոր՝ լուսանկարիչ Կարլ Վիլհելմ (Գիլիերմո) Կալոյի[5], ինչպես նաև դերասանուհի Եվա Վիլմայի հոր՝ Օտտո Ռիֆլե-Կրտսերի ծննդավայրն է[6]։