Ֆրիդա Կալո
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրիդա Կալո դե Ռիվերա (իսպ.՝ Frida Kahlo de Rivera, Իսպաներեն արտասանություն՝ [ˈfɾiða ˈkalo], ծնունդով՝ Մագդալենա Կարմեն Ֆրիդա Կալո ի Կալդերոն, իսպ.՝ Magdalena Carmen Frida Kahlo y Calderón, հուլիսի 6, 1907(1907-07-06)[1][2][3][…], Coyoacán, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2] - հուլիսի 13, 1954(1954-07-13)[1][2][3][…], Coyoacán, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2]), մեքսիկացի նկարիչ` առավել հայտնի իր բազմաթիվ դիմապատկերներով, ինքնապատկերներով և Մեքսիկայի բնությամբ, արտեֆակտներով (գտածո) ոգեշնչված աշխատանքներով[10]։ Երկրի ժողովրդական մշակույթով ոգեշնչված` նա աշխատել է նաև ժողովրդական արվեստի ոճով Մեքսիկայում հասարակության ինքնության, գենդերի, դասակարգերի և ռասայի հարցերը ուսումնասիրելու համար[11]։ Նրա նկարները հաճախ ունեցել են խիստ ինքնակենսագրական տարրեր և ռեալիզմը ֆանտազիային միաձուլումներ։
Ֆրիդա Կալո իսպ.՝ Frida Kahlo | |
---|---|
Ի ծնե | Magdalena Carmen Frieda Kahlo Calderón |
Ծնվել է | հուլիսի 6, 1907(1907-07-06)[1][2][3][…] |
Ծննդավայր | Coyoacán, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2] |
Վախճանվել է | հուլիսի 13, 1954(1954-07-13)[1][2][3][…] (47 տարեկան) |
Մահվան վայր | Coyoacán, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2] |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4] |
Դավանանք | աթեիզմ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ոճ | սյուրռեալիզմ[5][6] և մոգական ռեալիզմ[5] |
Ժանր | դիմանկար[5], ինքնապատկեր[5][7][6] և դիմապատկեր[6] |
Թեմաներ | գեղանկարչություն և օրագիր[8] |
Ուշագրավ աշխատանքներ | Պիտաիա և Երկու Ֆրիդաները[9] |
Կուսակցություն | Մեքսիկական կոմունիստական կուսակցություն |
Հայր | Գիլիերմո Կալո |
Ամուսին | Դիեգո Ռիվերա և Դիեգո Ռիվերա |
ստորագրություն | |
Frida Kahlo Վիքիպահեստում |
Հայրը գերմանացի էր, մայրը՝ մետիս։ Կալոն մանկության և դեռահասության մեծ մասն անցկացրել է իր ընտանիքի հետ` Կոյոական շրջանում, Կապույտ տանը (La Casa Azul), այժմ հանյտնի որպես Ֆրիդա Կալոյի կյանքին և գործունեությանը նվիրված թանգարան։ Մանուկ հասակից վարակված է եղել պոլիոմիելիտով։ Մինչ 18 տարեկան հասակում, ճանապարհատրանսպորտային պատահարը, որը պատճառ է հանդիսացել ողջ կյանքը ցավով և բժշկական խնդիրներով անցկացնելուն, նա խոստումնալից ուսանող էր, որը դիմել էր բժշկական կրթություն ստանալու։ Հիվանդությունից հետո ամբողջ կյանքում մնացել է կաղ։ Նրա աջ ոտքն ավելի բարակ էր ձախից, ինչն իր ողջ կյանքի ընթացքում թաքցրել է երկար շրջազգեստների միջոցով[12][13]։ Երկարատև բուժումների ընթացքում վերադարձել է արվեստի նկատմամբ ունեցած իր մանկության հոբբիին՝ նկարիչ դառնալու մտքին։
Կալոյի հետաքրքրությունը քաղաքականությամբ և արվեստով իր ազդեցությունն է ունեցել նրա կյանքի հաջորդ փուլում։ 1927 թվականին նա միացել է Մեքսիկական կոմունիստական կուսակցությանը[14], որտեղ հանդիպել է նշանավոր մուրալիստ Դիեգո Ռիվերային, որի հետ ամուսնացել է 1928 թվականին։ Ամուսնական փոխհարաբերությունները կայուն չեն եղել և ընթացել են մեկ տարի՝ ամուսնալուծությամբ։ Երկուսն էլ ունեցել են արտաամուսնական կապեր։ Կալոն, 1920-ական թվականների վերջին և 1930-ական թվականների սկզբին Ռիվերայի հետ ճամփորդել է Մեքսիկայում և ԱՄՆ-ում։ Այդ ընթացքում զարգացրել է իր նկարչական ոճը, նկարել է հիմնականում ոգեշնչվելով մեքսիկական ժողովրդական մշակույթով և հաճախ պատկերել է փոքրիկ դիմանկարներ, որոնք նախակոլումբական և կաթոլիկ դիցաբանության տարրերի միախառնումներ էին։ Նրա նկարները հետաքրքրություն են առաջացնում սյուրռեալիստ նկարիչ Անդրե Բրետոնի մոտ, որը 1938 թվականին Նյու Յորքի Ժուլյեն Լևի պատկերասրահում կազմակերպում է Կալոյի առաջին անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը հաջողություն է ունենում, որին հաջորդում է մյուսը՝ Փարիզում՝ 1939 թվականին։ Մինչ ֆրանսիական ցուցահանդեսը առավել քիչ հաջողված էր, Լուվրը գնում է Կալոյի «Շրջանակը» կտավը՝ դարձնելով նրան առաջին մեքսիկացի նկարիչը, որի աշխատանքները ներառվել են իրենց հավաքածուում։ 1940-ական թվականների ընթացքում Կալոն մասնակցում է Մեքսիկայում և Միացյալ Նահանգներում կազմակերպված ցուցահանդեսներին։ Նա դասավանդել է Լա Էսմերալդայում (Escuela Nacional de Pintura, Escultura y Grabado "La Esmeralda") և դարձել Seminario de Cultura Mexicana-ի հիմնադիր անդամ։ Նույն տասնամյակում Կալոյի մշտապես փխրուն առողջությունը սկսում է վատթարանալ։ Մեքսիկայում իր առաջին անհատական ցուցահանդեսն ունեցել է 1953 թվականին՝ մահից կարճ ժամանակ առաջ։ Մահացել է 1954 թվականին, 47 տարեկան հասակում։
Կալոն հիմնականում հայտնի էր որպես Ռիվերայի կին՝ մինչև 1970-ական թվականների վերջը, երբ նրա աշխատանքները վերանայվեցին արվեստագետների և քաղաքական գործիչների կողմից։ 1990-ական թվականների սկզբին նա դարձավ ոչ միայն ճանաչված գործիչ արվեստի պատմության մեջ, այլև չիքանոների, ֆեմինիստական շարժման և ԼԳԲՏ շարժման պաշտամունքի առարկա։ Կալոյի աշխատանքները միջազգայնորեն ճանաչվել են որպես Մեքսիկայի ազգային ավանդույթների խորհրդանիշ[15]։
Մեքսիկական մշակույթը և Մինչկոլումբոսյան Ամերիկայի ժողովուրդների արվեստները նշանակալի ազդեցություն են ունեցել նրա ստեղծագործությունների վրա։ Ֆրիդա Կալոյի գեղարվեստական ոճը երբեմն նկարագրում են ինչպես պարզամիտ կամ ժողովրդական արվեստ։ Սյուրռեալիզմի հիմնադիրներից Անդրե Բրետոնը նրան դասել է սյուրռեալիստների շարքին։