From Wikipedia, the free encyclopedia
Ջեյն Ռասել (անգլ.՝ Jane Russell), ի ծնե Էռնեստին Ջեյն Ջերալդին Ռասել (անգլ.՝ Ernestine Jane Geraldine Russell,հունիսի 21, 1921[1][2][3][…], Բեմիջի, Մինեսոտա, ԱՄՆ[4] - փետրվարի 28, 2011[1][2][3][…], Santa Maria, Սանտա Բարբարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի, 1940-ական թվականների վերջի և 1950-ական թվականների սկզբի սեքս-խորհրդանիշ։
Ջեյն Ռասել անգլ.՝ Jane Russell | |
---|---|
Ծնվել է | հունիսի 21, 1921[1][2][3][…] |
Ծննդավայր | Բեմիջի, Մինեսոտա, ԱՄՆ[4] |
Մահացել է | փետրվարի 28, 2011[1][2][3][…] (89 տարեկան) |
Մահվան վայր | Santa Maria, Սանտա Բարբարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Վան Նույսի ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | քրիստոնեություն[5] |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, դերասանուհի, երգչուհի, մոդել և հեռուստատեսային դերասանուհի |
Ամուսին(ներ) | Bob Waterfield? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ջեյն Ռասելը ծնվել է Բեմիջի քաղաքում (Մինեսոտա)։ ԱՄՆ-ի բանակի լեյտենանտ Ռոյ Ուիլյամի և նախկին դերասանուհի Ջերալդին Ջեկոբիի հինգ երեխաներից ավագն է։ Հոր հրաժարականից հետո ընտանիքը տեղափոխվել է Կալիֆոռնիա, որտեղ հաստատվել են Բերբանկ քաղաքում։ Պատանեկության տարիներին, մոր պնդմամբ նա դաշնամուրի դասերի էր հաճախում և մասնակցում դպրոցի թատերական խմբակին։
Դպրոցն ավարտելուց հետո Ռասելը երազում էր դիզայներ դառնալ, սակայն հոր անսպասելի մահը` 1936 թվականին, փոխել է նրա պլանները և նա սկսել է աշխատել որպես գործավարուհի։ Սակայն Ջերալդինը իր աղջկան տեսնում էր դերասանուհու մասնագիտության մեջ, և նա պնդել է, որ դուստրը շարունակի և կատարելագործի իր դերասանական ընդունակությունները։ Այդ ժամանակ Ջեյն Ռասելը ռեժիսոր Մաքս Ռեյնահարթի մոտ գրանցվել է դերասանական կուրսերի, ինչպես նաև սովորել է Մարիյա Ուսպենսկայայի դրամատիկական դպրոցում, որից հետո 1940 թվականին յոթնամյա պայմանագիր է կնքել միլիոնատեր Հաուըրտ Հիվզի հետ։
Հիվզը հավատում էր, որ Ռասելը կարող է լուրջ մրցակից հանդիսանալ այդ ժամանակվա ճանաչված սեքս խորհրդանիշներ` Ռիտա Հեյուորթի և Լանա Թըրների համար։
1985 թվականին դերասանուհին իր ինքնակենսագրության մեշ նշել է, որ երազել է ավելի նուրբ դերերի մասին։ Նրա ամենահիշված գործերից մեկը` «Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» (1953) կատակերգությունն է, որտեղ նա ստիպված էր բախվել հաջորդ սերնդի սեքս խորհրդանիշ` Մերլին Մոնրոյին։
1970-ական թվականներին կինոյից հեռանալուց հետո, Ջեյն Ռասելը դերասանական կարիերան շարունակել է թատրոնում, ինչպես նաև սկսել է մասնակցել երեխաների որդեգրման գործընթացը պարզեցնող ֆոնդին, քանի որ ինքն էլ է այդ բնագավառում հանդիպել դժվարությունների։
Դերասանուհին ամուսնացել է երեք անգամ։ Իր առաջին ամուսնու` ամերիկյան ֆուտբոլի խաղացող Բոբ Ուոտերֆիլդի հետ 25 տարվա ամուսնության ընթացքում երեք երեխա են որդեգրել. երկու տղա և աղջիկ։ Դերասանուհին չէր կարողանում երեխա ունենալ։
Ռասելը բազմաթիվ դժվարությունների է հանդիպել որդեգրման ընթացքում, և 1955 թվականին հիմնադրել է բարեգործական կազմակերպություն, որը օգնում է մարդկանց նման իրավիճակներում։ Իր երկրորդ ամուսնու` Ռոջեր Բարեթի հետ ընդամենը մեկ տարի է ապրել, վերջինիս անսպասելի մահվան պատճառով 1968 թվականին։ Նրա երրորդ ամուսինը` Ջոն Քելվին Պիպլսը մահացել է 1999 թվականին, սրտային անբավարարվածությունից. նրանց համատեղ կյանքը տևել է 25 տարի։
Ջեյն Ռասելը մահացել է 2011 թվականի փետրվարի 28-ին Սանտա Մարիայում, 89 տարեկանում, շնչառական անբավարարությունից[6][7][8]:
Ամերիկացի նկարիչ Նորման Ռոքուելի «Աղջիկը հայելու դիմաց» նկարում, երիտասարդ Մերի Ուելենը պատկերված է ձեռքում ամսագիր` Ջեյն Ռասելի լուսանկարով[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.