From Wikipedia, the free encyclopedia
Ջեսիկա Ռոուզ Բրաուն Ֆինդլեյ (անգլ.՝ Jessica Rose Brown Findlay, սեպտեմբերի 14, 1987, Cookham, Վինձոր և Մեյդենհեդ, Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), կինոյի և հեռուստատեսության բրիտանացի դերասանուհի։ Մեծ ճանաչում է ստացել «Դաունթոնի աբբայություն» հեռուստասերիալում լեդի Սիբիլ Քրոուլիի դերը խաղալուց հետո։
Ջեսիկա Բրաուն Ֆինդլեյ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 14, 1987 (37 տարեկան) |
Ծննդավայր՝ | Cookham, Վինձոր և Մեյդենհեդ, Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն՝ | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն՝ | դերասանուհի և կինոդերասանուհի |
IMDb։ | ID 3726887 |
Ջեսիկա Բրաուն Ֆինդլեյը ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 14-ին Կուկհեմում։ Նրա ծնողները եղել են Բևերլի և Քրիստոֆեր Ֆինդլեյները։ Մայրը ուսուցչուհի է եղել, հայրը՝ ֆինանսական խորհրդատու[1]։ Նրա նախապապ Ուիլյամ Բրաուն Ֆինդլեյը, ով ծնվել էր Գլազգոյում, իր երկրորդ անունը դարձրել է ընտանիքի ազգանվան մի մասը[2]։ Սովորել է Բալետի ազգային դպրոցում։ 15 տարեկանում Մարիինյան թատրոնում տեղի ունեցած հյուրախաղերից հետո նրան հրավիրել են Կովենտ գարդեն արքունական թատրոն[3]։
Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է լոնդոնյան արվեստի դպրոց։ Երկրորդ կուրսում կոճի մի քանի վիրահատություններ է տարել, որից հետո հայտարարել է, որ այլևս չի կարող պարել։ Որոշել է սկսել դերասանական կարիերա։ Դերասան դառնալու մասին նա միշտ երազել էր, բայց երբեք հնարավորություն չէր ունեցել իրեն փարձել այդ ասպարեզում[4]։
2011 թվականինՆիիլ Մակորմիկի «Ալբատրոս» ֆիլմում ընտրվել է որպես գլխավոր դերասանուհի[3]։ Մարմնավերել է Էմիլիի կերպարը։ Միևնույն ժամանակ նա դեր է ստացել «Վատերը» հեռուստասերիալի երկու եթերաշրջաններում։ Նրան մեծ ճանաչում է բերել «Դաունթոնի աբբայություն» ֆիլմը։ Թիմ Բարթոնը ցանկացել է նրան վստահել «Ալիսան հրաշքենրի աշխարհում» ֆիլմի գլխավոր դերը։ Սակայն վերջում այն խաղացել է Միա Վասիկովսկան[5]։
Ջեսիկան խաղացել է ֆանտաստիկ ժանրի «Սև հայելի» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում։ 2012 թվականին Էլեյս Պելետյեի դերում նկարահանվել է «Լաբիրինթոս» մինի սերիալում[6]։ 2012 թվականի մարտին հայտարարվել է, որ Ջեսիկա Բրաուն Ֆինդլենը «Սերը ժամանակի միջով» ֆիլմում խաղալու է Բևերլի Փենի դերը[7]։
Տարի | Հայերեն անվանումը | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2009 | Մարդը մոտոցիկլի վրա | Man on a Motorcycle | աղջիկը անկողնում |
2009-2011 | Վատերը | Misfits | Ռեյչել |
2010-2012 | Դաունթոնի աբբայություն | Downton Abbey | Լեդի Սիբիլ Քրոուլի /Բրենսոն |
2011 | Նախաճաշել | Breakfast | խաղացել է ինքն իրեն |
2011 | Լուսաբաց | Daybreak | խաղացել է ինքն իրեն |
2011 | Ալբատրոս | Albatross | Էմիլիյա |
2011 | Սև հայելի | Black Mirror | Աբի |
2012 | Լաբիրինթոս | Labyrinth | Էլեյս Պելետյե |
2014 | Սերը ժամանակի միջով | Winter's Tale | Բևերլի Փեն |
2014 | Բակի պատուհանը | Janela Indiscreta | խաղացել է ինքն իրեն |
2014 | «Ճամայկա» պանդոկ | Jamaica Inn | Մերի Իելան |
2014 | Շքեղ | Posh | Ռեյչել |
2014 | Օրորոցային | Lullaby | Կարեն |
2014 | Ապստամբների ակումբ | The Riot Club | Ռեյչել |
2015 | Վիկտոր Ֆրանկենշտեյն | Victor Frankenstein | Լորելեյա |
2015 | Իզգոյ | The Outcast | Ալիսա Օլդրիջ |
2016 | Գեղեցիկ հրաշքը | This Beautiful Fantastic | Բելա Բրաուն |
2017 | Անառակները | Harlots | Շառլոտա Ուելս |
2018 | Գրքերի և կարտոֆիլի կեղևից կարկանդակների սիրահարների ակումբ | The Guernsey Literary and Potato Peel Pie Society | Էլիզաբեթ |
2020 | Անեծք։ Բորլիի տան ուրվականները | The Banishing | Մարիաննա |
2020 | Նոր հմայիչ աշխարհ | Brave New World | Լենայնա Քրաուն |
Տարի | Պիես | Դեր | Թատրոն |
---|---|---|---|
2015 | Օրեստիա | Էլեկտրա | Ալմեյդա |
Թրաֆալգարյան թատրոն | |||
2016 | Քեռի Վանյա | Սոնյա | Ալմեյդա |
2017 | Համլետ | Օֆելյա | Ալմեյդա |
Հարոլդ Փինթերի թատրոն | |||
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Ֆիլմ | Արդյունք |
---|---|---|---|---|
2011 թվական | Բրիտանական անկախ կինոմրցանակ | Ամենախոստումնալիդ նորամուտ[8] | Ալբատրոս | Առաջադրված |
2012 թվական | Evening Standard թերթի մրցանակ | Ամենախոստումնալիդ նորամուտ[9] | Ալբատրոս | Առաջադրված |
2013 թվական | ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ | Դրամատիկական սերիալի դերասանական լավագույն կազմ | Դաունթոնի աբբայություն | Մրցանակ |
2014 թվական | ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ | Դրամատիկական սերիալի դերասանական լավագույն կազմ | Դաունթոնի աբբայություն | Առաջադրված |
2016 թվական | Իան Չառլսոն մրցանակ | Երկրորդ մրցանակ[10][11][12] | Քեռի Վանյա | Մրցանակ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.