Ջիլիո (իտալ.՝ Isola del Giglio), կղզի և համայնք Իտալիայի կազմում։ Վարչականորեն մտնում է Իտալիայի Տոսկանայի մարզի Գրոսետո արևմտյան գավառի կազմի մեջ։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ջիլիո | |||
| |||
Երկիր | Իտալիա | ||
Համայնք | Գրոսետո | ||
Մակերես | 24,01 կմ² | ||
ԲԾՄ | 405±1 մետր | ||
Բնակչություն | ▼1330 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 0564 | ||
Փոստային դասիչ | 58013, 58012 և 58010 | ||
Ավտոմոբիլային կոդ | GR | ||
Պաշտոնական կայք | comune.isoladelgiglio.gr.it | ||
| |||
Գտնվում է Միջերկրական ծովում[2], Տոսկանայի կղզեխմբի կղզիներից է։ Ամենաբարձր կետը 405 մ է։
Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների, կղզի-համայնքի բնակվում էր 1439 մարդ։
Ըստ հնագիտական տվյալների՝ կղզին առաջացել է շուրջ 5 միլիոն տարի առաջ։ Իտալական աղբյուրները հայտնում են, որ կղզին բնակեցված է եղել դեռևս Երկաթե դարում[3]։
805 թվականին կղզին փոխանցվել է Տրե Ֆոնտանե աբբայությանը։ 1241 թվականին սիցիլական նավատորմը Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենի գլխավորությամբ գրավել է կղզին և միացրել Սրբազան Հռոմեական կայսրությանը։
Ջիլիոն եղել է խաչակիրների հանգստավայրերից մեկը։ 1264 թվականին կղզին անցել է Պիզայի հանրապետությանը։ Խաչակրաց արշավանքների շրջանում կղզին բազմիցս ենթարկվել է մուսուլման ծովահենների հարձակումներին։
Կղզին հայտնի է եղել իր հանքանյութերով։ Հռոմի շատ շենքեր և սյուներ կառուցվել են Ջիլիոյի գրանիտից։
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.