Ջոկեր (DC Comics)
From Wikipedia, the free encyclopedia
Ջոկեր (անգլ.՝ Joker, Կատակասեր, Զվարճախոս), DC Comics տիեզերքի սուպեր չարագործը, Բեթմենի երդվյալ թշնամին[8]։ Ջոկերը կրում է մանուշակագույն կոստյում և պայքարում է հատուկ զենքերի օգնությամբ, որոնք ոճավորված են ծաղրածուի և իլյուզիոնիստի ռեկվիզիտ ոճի ներքո։ Ջոկեր անունը ունի երկու իմաստ՝ խաղաքարտ և զվարճախոս։
Ջոկեր | |
---|---|
Ըստ Ալեքս Ռոսի | |
Հրատարակման պատմություն | |
Հրատարակիչ | DC Comics |
Դեբյուտ | Batman #1 (1940 թվական մայիս) |
Հեղինակ | Jerry Robinson?, Բիլ Ֆինգեր և Բոբ Քեյն |
Դերակատար / Ձայն | Սեսար Ռոմերո, Ջեք Նիքոլսոն, Հիթ Լեդջեր, Ջարեդ Լետո, Կամերոն Մոնահեն, Մարկ Հեմիլ, Հոակին Ֆենիքս, Richard Epcar?, Զաք Գալիֆիանակիս, Քևին Մայքլ Ռիչարդսոն և Troy Baker? |
Աշխարհ | DC Universe |
Ներկայացրած է | DC Comics |
Անձնական տվյալներ | |
Դիրքորոշում | Չար |
Ի ծնե անուն | անգլ.՝ Jack Oswald White |
Կեղծանուններ |
|
Տեսակ | գեղարվեստական անձ, կոմիքսների կերպար, կինոհերոս, հեռուստատեսային կերպար, անիմացիոն կերպար, համակարգչային խաղի կերպար և անիմեի կերպար |
Հասակ | 185 սանտիմետր |
Մազերի գույն | green hair? |
Աչքերի գույն | կանաչ |
Բնակավայր | Գոթեմ Սիթի |
Սեռ | արական |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Զբաղմունք | քիմիկոս, սերիական մարդասպան, հանցագործ և ահաբեկիչ |
Թիմեր և կազմակերպություններ | |
Injustice Gang? և Injustice League? | |
Դաշնակիցներ | |
Հարլի Քուին, Հանելուկասաց, Երկերեսանի, Կարմիր դեմք, Պինգվին | |
Թշնամիներ | |
Բեթմեն, Ռոբին, Նայթվինգ, Բյոթգյորլ, Ջեյմ Գորդոն | |
Կայք | |
dc.com/characters/the-joker(անգլ.) |
Ջոկերի անցյալը մինչև օրս մնում է գաղտնի, չնայած, որ կերպարն ունի յոթանասունհինգամյա պատմություն։
Ջոկերը չունի գերմարդկային ունակություններ, փոխարենը օգտագործում է իր կողմից ստեղծված քիմիական զենքերը, թունավոր կամ մահացու եփուկները, թեմատիկ զենքերը, ներառյալ ածելու պես սուր խաղաքարտերը, մահացու ուրախ զանգերը։ Ջոկերը իր նպատակին հասնելու համար համագործակցում է նաև Գոտեմ քաղաքի այլ չարագործների հետ՝ օրինակ Երկերեսանիի, նաև անարդարության բանդայի և անարդարության լիգայի պես խմբակցությունների հետ, սակայն այդ հարաբերությունները հաճակ փլուզվել են Ջոկերի սանձարձակ քաոսի պատճառով։ Շուտով Ջոկերի աջ ձեռք է դարձել Հարլի Քուինը։
Ջոկերի մասին նկարահանվել են բազմաթիվ համաշխարհային ճանաչում ձեռք բերած ֆանտաստիկ ժանրի ֆիլմեր, որոնցից ամենահայտնին եղել է 2016 թվականին նկարահանված «Ինքնասպանների ջոկատը» (անգլ.՝ Suicide Squad), ֆիլմը, տվյալ ֆիլմում Ջոկերի դերում եղել է Ջարեդ Լետոն։ Նաև նկարահանվել են բազմաթիվ անիմացիոն ֆիլմեր, մուլտի սերիալներ։
Մյուս հայտնի ֆիլմերից են Բեթմեն (նկարահանված 1996 թ․), որում Ջոկերը առաջին անգամ հայտնվել է էկրաններին, իսկ 1989 թ․ Բեթմեն ֆիլմում Ջոկերը առաջին անգամ ստացել է ծագման պատմությունը։ Խավարի ասպետը ֆիլմում Ջոկերը ենթարկվում է բազմաթիվ փոփոխությունների։ Եվ մյուս հայտնի ֆիլմերից է Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին ֆիլմը։