կանադացի հոգեբան From Wikipedia, the free encyclopedia
Ջորդան Բերտ Պիտերսոն (անգլ.՝ Jordan Bernt Peterson, հունիսի 12, 1962[1], Էդմոնտոն, Կանադա[2]), կանադացի կլինիկական հոգեբան, մշակութային քննադատ, Տորոնտոյի համալսարանում հոգեբանության պրոֆեսոր։ Ուսումնասիրությունների հիմնական ոլորտներն են՝ աննորմալ սոցիալական և անձի հոգեբանությունը[7]՝ հատկապես կրոնի հոգեբանությանը, գաղափարախսական հավատքներին[8] և անհատականության, արտադրողականության բարելավմանը[9]։
Պիտերսոնը մեծացել է Կանադայի Ալբերտա նահանգի Ֆեյրվյու քաղաքում։ 1982 թվականին ավարտել է Ալբերտայի համալսարանի քաղաքագիտության բաժինը, 1984 թվականին՝ նույն համալսարանի հոգեբանության բաժինը։ 1991 թվականին դարձել է ՄաքԳիլի համալսարանի կլինիկական հոգեբանության Ph.D.: Երկու տարի անց տեղափոխվել է Մասսաչուսեթս, որտեղ Հարվարդի համալսարան աշխատել է որպես ասիստենտ և դոցենտ։ 1998 թվականին տեղափոխվել է Տորոնտոյի համալսարան որպես պրոֆեսոր։ 1999 թվականին հրատարակել է «Maps of Meaning: The Architecture of Belief» աշխատությունը, որտեղ ուսումնասիրում է մի քանի գիտական ոլորտներ՝ հավատքների և առասպելների համակարգերի կառուցվածքը, հույզերի կարագավորման վրա իրենց դերը, իմաստի ստեղծումը և ցեղասպանության դրդապատճառները նկարագրելու համար[10][11][12]։ 2018 թվականի հունվարին հրատարակել է «12 Rules for Life: An Antidote to Chaos» գիրքը[13][14][15]։
2016 թվականին Պիտերսոնը թողարկել է մի շարք տեսանյութեր իր ՅուԹյուբ ալիքում, որտեղ նա քննադատում է Կանադայի կառավարության Bill C-16-ը։ Հետագայում նա զգալիորեն լուսաբանվել է ԶԼՄ-ների կողմից[13][14][15]։
Պիտերսոնը ծնվել է 1962 թվականի հունիսի 12֊ին, մեծացել է Կանադայի Ալբերտա նահանգի Ֆեյրվյու քաղաքում, որը գտնվում է իր ծննդավայր Էդմոնտոնի հյուսիս֊արևմուտքում։ Նա ընտանիքի երեք երեխաներից ամենամեծն էր։ Մայրը Ֆեյրվյու քաղաքի Գրանդե Պրիրի մարզային քոլեջի գրադարանավարուհի էր, հայրը՝ Վոլտեր Պիտերսոնը, դպրոցում ուսուցիչ[16]։ Բերտ (/bɛərnt/) անունը ստացել է ի պատիվ իր նորվեգացի նախապապին[17][18]։
13 տարեկանում ծանոթացել է Ջորջ Օրուելի, Օլդոս Հաքսլիի, Ալեքսանդր Սոլժենիցինի և Այն Ռանդի ստեղծագործությունների հետ[19]։ Դեռահասության տարիներին աշխատել է Նոր դեմոկրատական կուսակցության համար, բայց 18 տարեկանում լքել է կուսակցությունը, քանի որ «ինտելեկտուալ, թվիգ հագած միջին դասի սոցիալիստների» պատճառով, որոնք «չէին սիրում աղքատներին, այլ պարզապես ատում էին հարուստներին»[16][20]։
1979 թվականին Ֆեյրվյու ավագ դպրոցը ավարտելուց հետո Պիտորսոնը ընդունվեց Գրանդե Պրիրի մարզային քոլեջ `քաղաքական գիտություն և անգլերեն գրականություն ուսումնասիրելու համար[8]։ Հետագայում նա տեղափոխվել է Ալբերտայի համալսարան, որն ավարտել է 1982 թվականին[20]։ Այնուհետեւ նա մեկ տարով մեկնել է Եվրոպա։ Այնտեղ նա շահագրգռված էր Սառը պատերազմի հոգեբանական ծագումից, մասնավորապես 20-րդ դարի եվրոպական տոտալիտարիզմով[8][21] և ցնցված էր միջուկային սպառազինությունների մրցավազքի թուլացման մասին ապոկալիպտիկ մղձավանջներով։ Արդյունքում նա անհանգստացած էր մարդկության չարիքի և կործանման ունակությամբ և սկսեց հետաքրքրվել Կարլ Յունգի, Ֆրիդրիխ Նիցշեի, Ալեքսանդր Սոլժենիցինի[16], Ֆյոդոր Դոստոևսկիի գործերով[21]։ Հետո վերադարձել է Ալբերտայի համալսարան և ստացել 1984 թվականին ավարտել է հոգեբանության ֆայուլտոտը[22]։ 1985 թվականին նա տեղափոխվեց Մոնրեալ, և սկսեց հաճախեկ ՄաքԳիլի համալսարան։ Նա 1991 թվականին Ռոբերտ Օ.Պիխլի հսկողության ներքո դարձել է կլինիկական հոգեբանության Ph.D.։ Մինչև 1993 թվականի հունիսը մնացել է ՄաքԳիլի համալսարանում, աշխատելով Փիլի և Մորիս Դանգիերի հետ[8][23]։
1989 թվականին ամուսնացել է Թամի Ռոբերթսի հետ[19]։ Նրանք ունեն մեկ տղա և մեկ աղջիկ[16][19]։ 2017 թվականի օգոստոսին դարձել է պապիկ[24]։
Պիտերսոնը իրեն համարում է դասական բրիտանացի լիբերալ[21][25]։ 2017 թվականին Թիմ Լոթի հետ հարցազրույցի ընթացքում նշել է, որ քրիստոնյա է[26]։ The Spectator ամսագրում Լոթը նշել է, որ Պիտերսոնը ոգեշնչված է Յունգի կրոնի փիլիսոփայությամբ, և քրիստոնեական էկզիստենցիալիզմի վերաբերյալ ունի Սյորեն Կիերկեգորի և Փոլ Թիլիչի նման տեսակետ։ Լոթը նաև նշում է, որ Պիտերսոնը հարգում է դաոսականություն, քանի որ դիտարկում է կյանքը որպես կարգի և քաոսի միջև պայքար, և համարում է, որ կյանքը անիմաստ կլիներ առանց այս երկվության[21]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.