Հրվանդան Աֆրիկայի արևելքում From Wikipedia, the free encyclopedia
Ռաս Հաֆուն (սոմալիերեն՝ Ras Xaafuun, արաբ․՝ رأس حـافـون, իտալ.՝ Capo Hafun), հրվանդան Սոմալիում, Հաֆուն թերակղզում, Աֆրիկայի ծայր արևելյան կետը (10°26՛ հյուսիսային լայնություն և 51°23՛ արևելյան երկայնություն)։ Ռաս Հաֆուն հրվանդանի ափերը ողողում են Հնդկական օվկիանոսի ջրերը[1]։
Ռաս Հաֆուն | |
---|---|
Տեսակ | հրվանդան և headland? |
Երկիր | Սոմալի |
Վարչատարածք | Bari? |
Ջրլիցի ափին | Հնդկական օվկիանոս |
2004 թվականի դեկտեմբերի 26-ին Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով ցունամին շարժվել է դեպի Ռաս Հաֆուն հրվանդանը։ Դա Աֆրիկա մայրցամաքի ամենաշատ տուժած տարածքն էր և միակ վայրը, որը գտնվում էր Հնդկական թերակղզու արևմուտքում, որտեղ ալիքները հեռանում էին ափից, այնուհետև բախվում նրան[2]։ Հեղեղվել և ավերվել են 813 տուն, ևս 432-ը վնասվել է։ Փլատակների տակից դուրս է բերվել 19 դի, իսկ 140 (նոր տվյալներով) բնակիչ համարվում է անհետ կորած։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.