From Wikipedia, the free encyclopedia
Ռենե III ( ֆր.՝ Rainier III, մայիսի 31, 1923[1][2][3][…], Մոնակո - ապրիլի 6, 2005[1][2][3][…], Մոնակո) լրիվ անունը` Ռենե Լուի Հանրի Մակսենս Բերտրան Գրիմալդի, Մոնակոյի 13-րդ իշխանն է Գրիմալդի տոհմից։ Կառավարել է 1949-2005-ական թվականներին։
Ռենե III ֆր.՝ Rainier III | |
Կրթություն՝ | Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, Ստոու և Հատեմեր |
---|---|
Մասնագիտություն՝ | միապետ, քաղաքական գործիչ և ազնվական |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | մայիսի 31, 1923[1][2][3][…] |
Ծննդավայր | Մոնակո |
Վախճանի օր | ապրիլի 6, 2005[1][2][3][…] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Մոնակո |
Թաղված | Սուրբ Նիկոլասի մայր տաճար |
Դինաստիա | Գրիմալդիներ |
Քաղաքացիություն | Մոնակո |
Ի ծնե անուն | ֆր.՝ Rainier Louis Henri Maxence Bertrand Grimaldi |
Հայր | Prince Pierre de Polignac? |
Մայր | Princess Charlotte, Duchess of Valentinois? |
Ամուսին | Գրեյս Քելլի |
Զավակներ | Հանովերի արքայադուստր Կարոլինա[2], Ալբեր II[2] և Սթեֆանի[2] |
Պարգևներ | |
Ծնվել է 1923 թվականի մայիսի 31-ին, մկրտության ժամանակ նրան անվանել են Լուի Հանրի Մակսենս Բերտրան Գրիմալդի։ Ծնողները` Շառլոտա Մոնակեցի, Վալենտինուայի դքսուհին և արքայազն Պիեր դե Պոլինյակ։ Դքսության ապագա կառավարիչը կրթությունը ստացել է Մեծ Բիտանիայում, Շվեյցարիայում ( Institut Le Rosey մասնավոր դպրոց) և Ֆրանսիայում, որտեղ ավարտել է «Սյանս Պոն»` Քաղաքագիտական գիտությունների բարձրագույն դպրոց Փարիզում։
1944 թվականին իշխան Ռենեն ծառայության է անցել ֆրանսիական բանակում, և Էլզասում մասնակցել է նացիստական Գերմանիայի դեմ ռազմական արշավին։
Իշխանական գահը ստանձնել է, երբ 1949 թվականի մայիսի 9-ին վախճանվել է պապը` Լուի 2-րդ իշխանը։ Պաշտոնապես տիտղոսի ժառանգը Ռենեի մայրն էր, իշխաուհի Շառլոտան, բայց նա որդու օգտին հրաժարվել է գահից։
1956 թվականին իշխան Ռենեն ամուսնացել է հոլիվուդյան աստղ Գրեյս Քելլիի հետ։ 1982 թվականին իշխանի կինը մահացել է ավտովթարի հետևանքով։
Իշխան Ռենեն մինչև մահը չի ամուսնացել և 2005 թվականին թաղվել է կնոջ կողքին։
Ամուսինները երեք երեխաներ են ունեցել. 1957 թվականին ծնված արքայադուստր Կարոլինան, թագաժառանգ Ալբերը (1958) և արքայադուստր Ստեֆանիան (1965)։
1982 թվականին ավտովթարի ժամանակ մեքենայում գտնվող արքայադուստր Ստեֆանիան ծանր վնասվածքներ է ստացել։
Թագաժառանգ Ալբեր 2-րդը նախկինում համարվում էր Եվրոպայի ամենացանկալի փեսացուն։ 2005 թվականի մարտի 31-ին, հոր հիվանդությամբ պայմանավորած ռեգենտի ֆունկցիան իրականացրել է Ալբեր 2-րդը, իսկ ապրիլի 6-ին, Ռենե 3-րդի մահից հետո նա դարձել է կառավարող իշխան։ 2011 թվականի հուլիսի 1-ին Ալբերը ամուսնացել է Շարլեն Լինետ Ուիթստոկի հետ[5]։
Իշխան Ռենե 3-րդը հայտնի ֆիլատելիստ էր։ Իր կառավարման տարիներին նա տարբեր մեթոդներով ներգրավված էր նկարների ստեղծման և Մոնակոյում ֆիլատելիաների վերջնական թողարկման աշխատանքի մեջ։ 1948 թվականից սկսած Մոնակոյում ֆիլատելիստական թողարկումների քանակը զգալիորեն աճել է։ Իշխանը համարվում է այն հայտարարության հեղինակը, որ փոստային նամականիշները «երկրի լավագույն դեսպանն են»[6]։ Ռենե 3-րդի ֆիլատելիստական հավաքածուն Մոնակոյի դրամի և նամականիշների թանգարանի հիմնքն է հանդիսացել[7]։
1996 թվականին իշխանին շնորհվել է ֆիլատելի կատալոգների, ալբոմների և ամսագրերի հրատարակիչների համաշխարհային ասոցիացիայի մրցանակ (ASKAT) «Գրան պրի 1996»։ 1997 թվականի նոյեմբերից նա հանդիսանում է Եվրոպական Ֆիլատելիայի ակադեմիայի պատվավոր անդամ։ Այս տիտղոսը նա ստացել է Մոնակոյում անցկացվող միջազգային ֆիլատե ցուցահանդեսի ժամանակ[8][9]։
1999 թվականի փետրվարին արքայազնի հովանու ներքո ձևավորվել է «Մոնտե Կառլո ակումբը»` համաշխարհային ֆիլատելիական էլիտար ակումբ է, որն ունի ավելի քան հարյուր անդամ[10]։
Ռենե 3-րդի դիմանկարը բազմիցս հայտնվել է Մոնակոյի նամականիշների վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.