Ռեսլմանիա 31
From Wikipedia, the free encyclopedia
«Ռեսլմանիա 31» (անգլ.՝ WrestleMania 31), «WWE» կազմակերպության 31-րդ ամենամյա «Ռեսլմանիա» պրոֆեսիոնալ ըմբշամարտի փեյ-փեր-վյու իրադարձություն։ Անցկացվել է 2015 թվականիի մարտի 29-ին՝ Սանտա Կլարայի «Լիվայս սթեդիում» ամերիկյան ֆուտբոլի մարզադաշտում[1]։ Հանդիսանում է Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի շրջանում երբևէ անցկացված առաջին ռեսլմանիան։
Իրադարձության պաշտոնական պաստառը | |
Թեմատիկ երգ(եր) | "Rise" — David Guetta feat. Skylar Grey "Money and the Power" — Kid Ink |
---|---|
տեղեկություն | |
Կազմակերպություն | WWE |
Հովանավորը | Mountain Dew Mountain Dew Kickstart |
Ամսաթիվ | Մարտի 29, 2015 |
Հաճախելիությունը | 76 976 |
Արենա | Levi's Stadium |
Քաղաքը | Սանտա Կլարա, Կալիֆորնիա, ԱՄՆ |
Հիմնական շոուի մարտացանկում անկցավել են յոթ պաշտոնական մենամարտեր, ինչպես նաև երկու հանդիպումներ՝ նախաշոուի շրջանակներում։ Գլխավոր իրադարձության շրջանակներում Սեթ Ռոլինսն օգտվելով «Փողը բանկում» պայմանագրով նախատեսված լծակից, մուտք գործեց Բրոք Լեզնարի և Ռոման Ռեյնսի միջև ընթացող մարտ, և արդեն եռակողմանի մարտի արդյունքում նվաճեց WWE աշխարհի ծանրքաշային չեմպիոնական տիտղոսը։ Շոուի շրջանակներում անցկացված նշանակալի իրադարձություններից էր նաև «WCW»-ի նախկին վետերան Սթինգի ռինգային նորամուտը «WWE»-ում։
76 976 հանդիսատեսով շոուն նոր ռեկորդ սահմանեց «Լիվայս սթեդիում» մարզադաշտի հաճախելիության մեջ (նախորդին գերազանցելով 6177 միավորով)։ Շոուն նաև ռեկորդային եղավ վաճառքի ծավալներով՝ հասնելով 12,6 միլիոն ԱՄՆ դոլարի[2]՝ քննադատների և սատարողների շրջանում արժանանալով բարձր գնահատականների[3]։