Բրոք Լեզնար
ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբիշ (ռեստլեր) / From Wikipedia, the free encyclopedia
Բրոք Էդվարդ Լեզնար[4] (անգլ.՝ Brock Edward Lesnar, հուլիսի 12, 1977(1977-07-12), Webster, Հարավային Դակոթա, ԱՄՆ[4]), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), ընդհանուր մենամարտիկ (MMA)[5] կինոդերասան, նախկին ամերիկյան ֆուտբոլիստ և օլիմպիական ըմբիշ, WWE (աշխարհի ծանրքաշային) քառակի չեմպիոն, UFC ծանրքաշային չեմպիոն, NCAA I դիվիզիայի օլիմպիական ըմբշամարտի ծանրքաշային չեմպիոն։
Բրոք Լեզնար Brock Lesnar | |
---|---|
Լեզնարը 2015 թվականին | |
Ռինգային անուն(ներ) | Բրոք Լեզնար |
Ընդհանուր տեղեկություններ | |
Իրական քաշ | 1,91 մ[1][2] |
Իրական հասակ | 121 կգ[1][2] |
Ծննդյան թվական | հուլիսի 12, 1977 (46 տարեկան)[2] |
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Մինեսոտա, ԱՄՆ[2] |
Ապրելավայր | Ռեջայնա, Սասկաչևան, Կանադա |
Մարզիչ | Բրեդ Ռեյնգանս[3] Քուրտ Հենիգ[3] Դին Մալենկո[3] Դագ Բաշամ[3] Դեննի Դեյվիս[3][3] |
Դեբյուտ | 2000 |
Ակտիվ շրջան | Ռեստլինգ՝ 2000–2007, 2012–այժմ Ամերիկյան ֆուտբոլ՝ 2004 Խառնամարտ՝ 2006–2011 |
Ամուսին | Ռենա «Սեյբլ» Լեզնար (2006-այժմ) |
Երեխաներ | 4 |
Ծնվել է Ուեբստեր բնակավայրում (Հարավային Դակոտա նահանգ)։ Բիսմարկի նահանգային քոլեջում, իսկ այնուհետև Մինեսոտայի համալսարանում հաջող օլիմպիական ըմբշամարտի կարիերա անցկացնելուց հետ, 2000 թվականին պայմանագիր է կնքել «WWE»-ի (նախկինում՝ «World Wrestling Federation», «WWF») հետ։ Սկզբնապես հանդես գալով «Ohio Valley Wrestling» (OVW) կրտսեր առաջնությունում, երեք անգամ դարձել է OVW հարավային թիմային չեմպիոն (համալսարանային թիմակից Շելթոն Բենջամինի հետ)։ «WWE»-ի հիմնական կազմում 2002 թվականին հայտնվելուց հետո երեք տարբեր առիթներով կարողացել է նվաճել WWE չեմպիոնական տիտղոսը՝ առավելության հասնելով Քուրտ Էնգլի և երկու անգամ՝ Ռոքի նկատմամբ։ Առաջին WWE չեմպիոնական տիտղոսը կարողացել է նվաճել հիմնական կազմում կատարած դեբյուտից ընդամենը հինգ ամիս անց՝ 25 տարեկան հասակում, դառնալով տվյալ գոտու ամենաերիտասարդ կրողը։ Նվաճած գոտիներից զատ, կարողացել է հաղթանակ տանել նաև «Ռինգա արքա» (2002) և «Թագավորական մարտ» (2003) մրցույթներում։ «Ռեսլմանիա XX»-ի շրջանակներում Գոլդբերգի հետ ունեցած մենամարտից հետո Լեզնարը որոշում է կայացնում հեռանալ «WWE»-ից և հանդես գալ Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) «Մինեսոտա Վայկինգս» ամերիկյան ֆուտբոլի ակումբում։ Մասնակցելով թիմի նախամրցաշրջանային մարզումներին, 2004-05 մրցաշրջանին ընդառաջ Լեզնարը վերջ է դնում ամերիկյան ֆուտբոլի կարիերային և կրկին վերադառնում ռեստլինգի մրցասպարեզ՝ այս անգամ պայմանագիր կնքելով ճապոնական «New Japan Pro Wrestling» (NJPW) կազմակերպության հետ՝ անցկացրած առաջին իսկ մենամարտում նվաճելով IWGP ծանրքաշային տիտղոսը։ «NJPW»-ի հետ պայմանագրային որոշ խնդիրներից հետո, կարճատև ելույթներ է ունեցել նաև նույն երկրում տեղակայված «Inoki Genome Federation» (IGF) կազմակերպությունում[1]։
2006 թվականին Լեզնարը որոշում է ուժերը փորձել ընդհանուր մենամարտեր (MMA) մարզաձևում՝ պայմանագիր կնքելով «Hero's» մարտական կազմակերպության հետ։ Դեբյուտային մենամարտում (հունիս, 2007 թվական) մրցակցի հանդեպ առավելության հասնելուց[6] մի քանի ամիս հետո Լեզնարին հաջողվում է պայմանագիր կնքել ոլորտի առաջատար «Ultimate Fighting Championship» (UFC) կազմակերպության հետ։ UFC-ի առաջնաելությում պարտություն կրելով Ֆրենք Միրի կողմից, Լեզնարին հաջողվում է հաղթանակի հասնել միայն հաջորդ մարտում՝ առավելության հասնելով Հիթ Հերինգի հանդեպ։ 2008 թվականի նոյեմբերին Լեզնարը պարտության է մատնում անհամեմատ ավելի փորձառու Ռենդի Կուտուրին և նվաճում UFC ծանրքաշային չեմպիոնական գոտին։ Միրի հետ ունեցած հաջող ռևանշային մարտից հետո Լեզնարի մոտ ծոցակաբորբ (դիվերտիկուլիտ) է հայտնաբերվում։ Ապաքինվելուց հետո «UFC 116» մրցույթում Լեզնարը պարտության է մատնում հավակնորդ Շեյն Կարվինին։ Այնումենայնիվ, Լեզնարը կորցնում է տիտղոսը «UFC 121»-ում Քեյն Վելասկեզին պարտվելուց հետո։ 2011 թվականին Լեզնարի մոտ կրկին ծոցակաբորբի ախտանիշներ են հայտնաբերվում։ Հաջող վիրահատումից[7] և ապաքինվելուց հետո Լեզնարը «UFC 141»-ում Ալիստար Օվերիմի հետ մարտը տանուլ տալուց հետո որոշում է կայացնում հեռանալ ընդհանուր մենամարտեր սպորտաձևից[8]։
UFC-ում հանդես եկած տարիներին համարվել է կազմակերպության պատմության ամենաեկամտաբեր մարտիկներից մեկը, ում մասնակցությամբ փեյ-փեր-վյու իրադարձությունները հաճախելիության և տնային վարձույթի ռեկորդային ցուցանիշներ էին գրանցում[9]։ 2010 թվականին Լեզնարը համարվել է UFC-ի ամենաբարձր վարձատրվող մենամարտիկը, ինչպես նաև ընդգրկվել «ESPN»-ի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկում (ընդհանուր՝ 30 սպորտաձևում)։
2012 թվականի ապրիլին, ութ տարվա բացակայությունից հետո, Լեզնարը վերադառնում է «WWE»։ 2014 թվականին՝ «Ռելսմանիա XXX»-ի շրջանակներում Լեզնարը պարտության է մատնում Անդերթեյքերին և վերջ դնում Ռեսլմանիաներում վերջինիս 21 անընդմեջ հաղթանակների շարանին։ Նույն տարվա «Սամրսլեմում» պարտության է մատնում Ջոն Սինային և չորրորդ անգամ տիրում WWE աշխարհի ծանրքաշային տիտղոսին։
Ռեստլինգի գրեթե ողջ կարիերայի ընթացքում Լեզնարի հեռուստատեսային կերպարը թիմակցել է մենեջեր/ ուղեկցորդ Փոլ Հեյմանի հետ։ Թե՛ ռեստլինգում, և թե՛ խառը մենամարտերում Լեզնարը բազմաթիվ առիթներով ելույթ է ունեցել փեյ-փեր-վյու շոուների գլխավոր իրադաձրություններում (այդ թվում՝ «Ռեսլմանիա XIX», «Ռեսլմանիա 31», «UFC 116»)։