Ռիզ Ուիզերսփուն
From Wikipedia, the free encyclopedia
Ռիզ Ուիզերսփուն (անգլ.՝ Reese Witherspoon, մարտի 22, 1976(1976-03-22)[1][2][3][…], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ 2005 թվականին դարձել է «Օսկար» մրցանակի դափնեկիր «Օսկար լավագույն դերասանուհու համար» անվանակարգում «Սահմանը անցնելով» («Walk the Line») ֆիլմում դերի համար։
Ծնվել է | մարտի 22, 1976(1976-03-22)[1][2][3][…] (48 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ |
Կրթություն | Սթենֆորդի համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | Եպիսկոպոսյան եկեղեցի |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, մոդել, կինոպրոդյուսեր, ձայնային դերասանուհի, գործարար և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ընտրանի | Whiskey in a Teacup: What Growing Up in the South Taught Me About Life, Love, and Baking Biscuits?, Օրենքով շիկահերը և Walk the Line? |
Ամուսին(ներ) | Ռայան Ֆիլիփի[4][5] և Jim Toth? |
Համատեղ ապրող(ներ) | Ջեյք Ջիլենհոլ[6][7] |
Երեխա(ներ) | Ava Phillippe? |
Պարգևներ և մրցանակներ | |
Նրա համար բեկումնային է դառնում Էլլ Վուդսի դերը «Օրենքով շիկահերը» («Legally Blonde») կատակերգությունում, որը դերասանուհուն բերում է անվանակարգում «Ոսկե Գլոբուս» մրցանակին։ Քննադատների լայն ճանաչում Ռիզը ստանում է խաղալով Ջուն Քարտերին, Ջոնի Քեշի կնոջը, «Սահմանը անցնելով» ֆիլմում։ Այդ դերակատարման համար դերասանուհին արժանանում է բազմաթիվ մրցանակների, ներառյալ «Օսկար», «Ոսկե Գլոբուս» և BAFTA՝ լավագույն կանացի դերակատարման համար։
Ուիզերսփունը տնօրինում է «Type A Films» անվանումով պրոդյուսերական ընկերությունը։ Նա նաև ակտիվորեն մասնակցում է տարբեր բարեգործական կազմակերպությունների գործունեություններին։ Ռիզը համագործակցում է «Երեխաների պաշտպանության ֆոնդի» հետ, իսկ 2007 թվականին դառնում է «Avon Products» ընկերության դեմքը և նույնանուն բարեգործական ֆոնդի պատվավոր նախագահը։ Նույն 2007 թվականին նա առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցուցակում[9]։