Ռոբերտ Բոյլ
From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Ուիլյամ Բոյլ (հունվարի 25, 1627(1627-01-25)[1][2][3][…], Lismore Castle, County Waterford, Մանսթեր[4][5] - դեկտեմբերի 31, 1691(1691-12-31)[3], Լոնդոն, Անգլիայի թագավորություն[6]), անգլոիռլանդացի[14] բնափիլիսոփա, քիմիկոս, ֆիզիկոս և գյուտարար, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ[15]։ Համարվում է առաջին ժամանակակից քիմիկոսը, ուստի ժամանակակից քիմիայի հիմնադիրներից մեկն ու ժամանակակից փորձարարական գիտական մեթոդների ռահվիրաներից մեկը։ Հայտնի է Բոյլ-Մարիոտի օրենքի համար[16], որը նկարագրում է փակ համակարգում գազի բացարձակ ճնշման և ծավալի հակադարձ համեմատական կապը, երբ ջերմաստիճանը հաստատուն է[17]։ Իր The Sceptical Chymist գիրքը համարվում է քիմիայի բնագավառում հիմնաքարային աշխատություն։ Նաև ունի աստվածաբանության վերաբերյալ աշխատանքներ[18][19][20][21]։
Ռոբերտ Բոյլ անգլ.՝ Robert Boyle | |
---|---|
Ծնվել է | հունվարի 25, 1627(1627-01-25)[1][2][3][…] Lismore Castle, County Waterford, Մանսթեր[4][5] |
Մահացել է | դեկտեմբերի 31, 1691(1691-12-31)[3] (64 տարեկան) Լոնդոն, Անգլիայի թագավորություն[6] |
Գերեզման | St Martin-in-the-Fields, Westminster[7] |
Բնակության վայր(եր) | County Waterford?[8] և Անգլիա[8] |
Դավանանք | Անգլիկան եկեղեցի |
Ուղղություն | Բաժնետեր |
Մասնագիտություն | ֆիզիկոս, քիմիկոս և փիլիսոփա |
Հաստատություն(ներ) | Լոնդոն, Արևելա-հնդկական ընկերություն և Օքսֆորդի համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիկոս, քիմիկոս և փիլիսոփայություն |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն[9] և Invisible College? |
Ալմա մատեր | Իթըն քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1][10], ֆրանսերեն, լատիներեն և իռլանդերեն |
Հայտնի աշակերտներ | Ռոբերտ Հուկ[11] |
Ազդվել է | Գալիլեո Գալիլեյ, Ռենե Դեկարտ, Ֆրենսիս Բեկոն, Cornelis Drebbel?, Otto von Guericke? և Իբն Տուֆեյլ |
Պարգևներ | |
Հայր | Richard Boyle, 1st Earl of Cork?[12][13] |
Մայր | Catherine Fenton?[12][13] |
Robert Boyle Վիքիպահեստում |