Ռոբերտ Դյուվալ
From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Դյուվալ (անգլ.՝ Robert Duvall, հունվարի 5, 1931(1931-01-05)[1][2][3][…], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, Ամերիկյան կինեմատոգրաֆիայի վետերաններից մեկը։
Ռոբերտ Դյուվալ Robert Duvall | |
---|---|
Ծնվել է | հունվարի 5, 1931(1931-01-05)[1][2][3][…] (93 տարեկան) |
Ծննդավայր | Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | քրիստոնեական գիտություն |
Կրթություն | Պրինցիպիա քոլեջ (1953), Սևերնի դպրոց, Զե Փրինսիպիա և Neighborhood Playhouse թատերական դպրոց (1957) |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, բնավորության դերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր, թատրոնի դերասան, դերասան և ռեժիսոր |
Ամուսին | Բարբարա Բենջամին (1964–75) Գեյլ Յանգս (1982–86) Շերոն Բրոֆի (1991–96) Լուսիանա Պեդրաս (2005 – մինչ օրս) |
Ծնողներ | հայր՝ William Howard Duvall?[5], մայր՝ Mildred Hart?[5] |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Robert Duvall Վիքիպահեստում |
Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում որպես դերասան ամենաշատը նրա մասնակցությամբ ֆիլմերն են՝ 6 ֆիլմ, իսկ Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում 3 ֆիլմ։
6-ական անգամ ներկայացվել է Օսկարի և Ոսկե Գլոբուսի։
Խաղացել է 130-ից ավելի ֆիլմերում, կերտելով տարբեր կերպարներ։ Առավել հայտնի է դերերից են Ռոբերտ Օլթմենի «Ռազմադաշտային հոսպիտալը» մայոր Ֆրենկ Բերնս, Ջորջ Լուկասի «ТНХ-1138» ֆիլմում գլխավոր հերոս՝ քաղաքացի ТНХ-1138, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը» կինոպատումում փաստաբան Թոմ Հեգե, «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմում փոխգնդապետ Կիլգոր, Սիդնի Լյումետի «Հեռուստացանց» ֆիլմում Ֆրենկ Հեկկետ և այլն։