Ռոբերտ Օլթմեն
From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Օլթմեն (անգլ.՝ Robert Bernard Altman; փետրվարի 20, 1925(1925-02-20)[1][2][3][…], Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[4] - նոյեմբերի 20, 2006(2006-11-20)[5][6][1][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի կինոռեժիսոր և սցենարիստ, նաև պրոդյուսեր։
Ռոբերտ Օլթմեն անգլ.՝ Robert Altman | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 20, 1925(1925-02-20)[1][2][3][…] |
Ծննդավայր | Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[4] |
Մահացել է | նոյեմբերի 20, 2006(2006-11-20)[5][6][1][…] (81 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ[7] |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Wentworth Military Academy and College?, Southwest Early College Campus?, Rockhurst High School? և Southwest High School? |
Ազդվել է | Հովարդ Հոուքս |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, մոնտաժող, գրող, լիբրետիստ, թատերական ռեժիսոր, կինոդերասան, ռեժիսոր և պրոդյուսեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Երեխաներ | Robert Reed Altman? |
Կայք | robertaltman.com |
Robert Altman Վիքիպահեստում |
Միակ ամերիկացի ռեժիսորն է, ով ստացել է եվրոպական Ոսկյա արմավենու ճյուղ, Ոսկե առյուծ և Ոսկե արջ հեղինակավոր մրցանակները։ Արժանացել է նաև ամերիկյան ամենահեղինակավոր կինոմրցանականերին՝ Օսկար, Ոսկե գլոբուս, BAFTA և Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ։
Մարտին Սկորսեզեյի, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի, Սեմ Պեկինպայի, Վուդի Ալլենի, Սթենլի Կուբրիկի և Ռոման Պոլանսկու հետ միասին համարվում է Նոր Հոլիվուդի խոշորագույն ռեժիսորներից մեկը։
Մոտ 80 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերի ռեժիսոր է, որոնցից առավել նշանավորներն են «Ռազմադաշտային հոսպիտալը», «ՄակՔեյբը և միսիս Միլլերը» վեսթերնը (ընգրկված է ամերիկյան 10 լավագույն վեստեռնների ցանկում), «Նեշվիլլ», «Երեք կանայք», «Վինսենթ և Թեո», «Խաղացողը», «Բարձր նորաձևություն», «Բժիշկ Թ.- ն և նրա կանայք», «Գոսֆորդ-Պարկ»։
Ռոբերտ Օլթմենը ծնվել է Հելեն Մեթյուզի և Բեռնարդ Կլեմենտ Օլթմենի ընտանիքում, հայրը հարուստ ապահովագրական գործակալ և սիրողական մակարդակի խաղացող էր, ով ուներ գերմանական, անգլիական և իռլանդական արմատներ[8][9]։ Օլթմենը ստացել է կաթոլիկ դաստիարակություն[10]։
1943 թվականին ավարտել է Վենտվորտի (Լեքսինգտոն, Միսսուրի նահանգ) ռազմական ուսումնարանը, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին ԱՄՆ ռազմաօդային ուժերի կազմում որպես օդաչու։
Պատերազմի վարատից հետո սկսել է գրել սցենարներ, մասնավորապես նար սցենարով Ռիչարդ Ֆլեյշերը 1948 թվականին նկարահանել է «Թիկնապահը» նուրա ժանրի ֆիլմը։ Ապրելով Նյու Յորքում որպես ապրուստի միջոց սկսել է գրել[11]։
1999 թվականին ընտրվել է Ամերիկայի արվեստի և գիտությունների ակադեմիայի անդամ[12]։
Մահացել է 2006 թվականին 81 տարեկան հասակում Լոս Անջելեսի «Սիդարզ-Սինայ» բժշկական կենտրոնում, Լեյկեմիա հիվանդությունից։ Մահվանից մի քանի ամիս առաջ պարգևատրվել է Օսկար մրցանակի կինոարվեստում ունեցած բացառիկ նվաճումների համար։
Ռեժիսոր Պոլ Թոմաս Անդերսոնը Ռոբերտ Օլթմենին է նվիրել իր «Նավթ» ֆիլմը (There Will Be Blood, 2007 года)[13]: