Ռուդոլֆ Կառնապ (գերմ.՝ Rudolf Carnap, մայիսի 18, 1891(1891-05-18)[1][2][3][…], Ռոնսդորֆ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4][5][6] - սեպտեմբերի 14, 1970(1970-09-14)[1][7][8][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[9][10][11]), գերմանա-ամերիկյան փիլիսոփա և տրամաբան։ Պրահայի գերմանական համալսարանի պրոֆեսոր 1931—1935 թթ.։ 1935 թ. գաղթել է ԱՄՆ։ Չիկագոյի 1936—52 թթ. և Կալիֆոռնիայի 1954 թ. համալսարանների պրոֆեսոր, Ամերիկյան ԳԱ անդամ։ Փիլիսոփայության հիմնական խնդիրը համարելով մաթեմատիկական տրամաբանության ապարատի միջոցով գիտության ելակետային հասկացությունների ճշգրտումը՝ Կառնապը սահմանափակել է նրա առարկան գիտելիքի կառուցվածքային վերլուծությամբ, դրանով իսկ մերժելով փիլիսոփայության աշխարհայացքային բնույթը։ Ժխտել է գիտության լեզվի և մատերիական օբյեկտների միջև եղած կապերի գիտական բացահայտման հնարավորությունը, գիտության տրամաբանությունը սահմանափակել հասկացությունների, նախադասությունների ու տեսությունների միջև գոյություն ունեցող կապերի զուտ ձևաբանական վերլուծությամբ։ Հետագայում նա լրացրել է այդ վերլուծությունը իմաստաբանական տեսությամբ, ինդուկտիվ տրամաբանությունը ներկայացրել է որպես հավանականային տրամաբանություն, զարգացրել է մոդալ տրամաբանության իմաստաբանական մեկնաբանությունը և, որոնց արդյունքներից շատերը կիրառվել են կիբեռնետիկայում։ Կառնապի վերջին շրջանի աշխատություններում ակնհայտ են բնագիտական-մատերիալիստական միտումները, որոնք, սակայն, անհրաժեշտ զարգացում չեն ստացել։
Արագ փաստեր Ռուդոլֆ ԿառնապRudolf Carnap, Ծնվել է ...
Ռուդոլֆ Կառնապ Rudolf Carnap |
---|
|
Ծնվել է | մայիսի 18, 1891(1891-05-18)[1][2][3][…] Ռոնսդորֆ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4][5][6] |
---|
Մահացել է | սեպտեմբերի 14, 1970(1970-09-14)[1][7][8][…] (79 տարեկան) Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[9][10][11] |
---|
Բնակության վայր(եր) | Վուպերտալ և Կալիֆոռնիա |
---|
Քաղաքացիություն | Գերմանական կայսրություն[12], ԱՄՆ[13][14][15], Վայմարյան Հանրապետություն և Նացիստական Գերմանիա |
---|
Դավանանք | աթեիզմ |
---|
Ուղղություն | Տրամաբանական պոզիտիվիզմ |
---|
Մասնագիտություն | վերլուծաբան փիլիսոփա, էսպերանտիստ, լեզվի փիլիսիփա, տրամաբան, գիտության փիլիսոփա, համալսարանի դասախոս և փիլիսոփա |
---|
Հաստատություն(ներ) | Վիեննայի համալսարան, Պրահայի Կարլի համալսարան, Չիկագոյի համալսարան և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան |
---|
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն, մետաֆիզիկա, իմացաբանություն, տրամաբանություն, լեզվի փիլիսոփայություն և մաթեմատիկայի փիլիսոփայություն |
---|
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
---|
Ալմա մատեր | Ենայի համալսարան (1921), HU Berlin (1918), Ֆրայբուրգի համալսարան և Վիեննայի համալսարան |
---|
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր (1921) |
---|
Տիրապետում է լեզուներին | էսպերանտո, գերմաներեն[16] և անգլերեն[1][16] |
---|
Գիտական ղեկավար | Bruno Bauch?[17] և Robert Haussner?[17] |
---|
Եղել է գիտական ղեկավար | Abner Shimony?, Robert Monroe Palter?[17] և David Kaplan? |
---|
Ազդվել է | Գոտլոբ Ֆրեգե, Ալբերտ Այնշտայն, Էռնստ Մախ, Իմանուիլ Կանտ, Ալֆրեդ Տարսկի, Ֆրանց Բրենտանո, Էդմունդ Հուսերլ, Լյուդվիգ Վիտգենշթայն, Հանս Վայհինգեր[18] և Bruno Bauch? |
---|
Պարգևներ | |
---|
|
Rudolf Carnap Վիքիպահեստում |
Փակել