From Wikipedia, the free encyclopedia
Ռյուդոլֆյուս (Ռուուդ) Ֆրանսիսկյուս Մարի Լյուբերս (հոլ.՝ Rudolphus (Ruud) Franciscus Marie Lubbers, ՄՀԱ, [ˈryt ˈlʏbərs], մայիսի 7, 1939[2][3][4], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[5] - փետրվարի 14, 2018[6][2][3][…], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[1]), նիդեռլանդացի քաղաքական ու հասարակական գործիչ։
Ռուուդ Լյուբերս հոլ.՝ Ruud Lubbers | |
Կուսակցություն՝ | Christian Democratic Appeal?[1] և Catholic People's Party?[1] |
---|---|
Կրթություն՝ | Էրազմ Ռոտերդամցու համալսարան և Canisius College, Nijmegen? |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, քաղաքական գործիչ, դիվանագետ, ձեռնարկատեր, պրոֆեսոր, հակապատերազմային ակտիվիստ և համալսարանի դասախոս |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | մայիսի 7, 1939[2][3][4] |
Ծննդավայր | Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[5] |
Վախճանի օր | փետրվարի 14, 2018[6][2][3][…] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[1] |
Թաղված | Roman Catholic cemetery St. Laurentius |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Ի ծնե անուն | հոլ.՝ Rudolphus Franciscus Marie Lubbers |
Ամուսին | Ria Hoogeweegen? |
Զավակներ | Bart Lubbers? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ավարտել է ճիզվիտական քոլեջը և Ռոտերդամի բարձրագույն տնտեսագիտական դպրոցը։ Տնտեսական գիտությունների դոկտոր է։ Ուսումնառության տարիներին ակտիվորեն մասնակցել է ուսանողական շարժմանը, եղել է կաթոլիկ ուսանողների միության նախագահ։ 1962-1963 թվականներին ծառայել է բանակում՝ ռազմաօդային ուժերում։ 1963-1973 թվականներին եղել է Holland-Lubbers Brothers ընտանեկան ընկերության տնօրեն։ Եղել է երկրի մի շարք կաթոլիկ ձեռներեցների միությունների խորհրդի անդամ և նախագահ։
Եղել է Կաթոլիկ ժողովրդական կուսակցության նշանավոր գործիչ (մինչև 1980 թվականը), այնուհետև անդամակցել է երկրի ամենամեծ կուսակցությանը՝ Քրիստոնեադեմոկրատական կոչին, որը ստեղծվել է երկու այլ կուսակցությունների հետ Կաթոլիկ ժողովրդական կուսակցության միաձուլման արդյունքում։
1973-1977 թվականներին եղել է էկոնոմիկայի նախարար։ 1977-1982 թվականներին՝ Ներկայացուցիչների պալատի (Խորհրդարանի) անդամ, իսկ 1978 թվականից՝ Քրիստոնեադեմոկրատական վերաքննիչ խմբակցության ղեկավար։
1982-1994 թվականներին եղել է Նիդեռլանդների վարչապետ և ընդհանուր գործերի նախարար։ Նրա կառավարությունը վարել է լիբերալ տնտեսական քաղաքականություն՝ հիմնականում առաջնորդվելով բրիտանական պահպանողականների և նրանց առաջնորդ Մարգարետ Թետչերի գաղափարախոսությամբ։ Լյուբերսի քարոզարշավի կարգախոսը հայտնի է՝ «Ավելի շատ շուկա, քիչ կառավարություն»։ Արժանացել է «Պետական նախարար» պատվավոր կոչման (1995)։
Վարչապետի պաշտոնը թողնելուց հետո առաջադրվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, սակայն ԱՄՆ-ն այդ թեկնածությունը մերժել է։ 1995 -2001 թվականներին դասավանդել է մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններում, այդ թվում՝ Հարվարդում։ 2001-2005 թվականներին եղել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը[8]։ Նա պաշտոնը լքել է սեռական ոտնձգությունների մեղադրանքների պատճառով առաջացած սկանդալի պատճառով։ Լյուբերսը հերքել է մեղադրանքները, բայց ասել է, որ հեռանում է կոմիսարիատի աշխատանքին չխանգարելու համար[9]։
2006 թվականին Յան Բալկենենդեի երրորդ կաբինետի ձևավորման ժամանակ ծառայել է որպես թագուհի Բեատրիքսի «տեղեկատու»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.