From Wikipedia, the free encyclopedia
Սամանտա Բոնդ (անգլ.՝ Samantha Bond,նոյեմբերի 27, 1961[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բրիտանացի դերասանուհի։ Առավել հայտնի է օրիորդ Մանիպենի դերով Ջեյմս Բոնդի մասին պատմող 4 ֆիլմերում և օրիորդ Ռոզամունդ Պենսվիկի դերով «Դաունթոնի աբբայություն» հեռուստասերիալում։
Սամանտա Բոնդ անգլ.՝ Samantha Bond | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 27, 1961[1][2] (62 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Բրիստոլ Օլդ Վիկ թատերական դպրոց և Գոդոլֆին և Լատիմեր դպրոց |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Philip Bond? |
Ամուսին(ներ) | Alexander Hanson? |
Սամանտա Բոնդի առաջնախաղը տեղի է ունեցել 1983 թվականին «Daisy Pulls It Off» պիեսում՝ Սաուտհեմփթոնում, իսկ դրանից հետո Վեսթ-Էնդում[3]։ Նույն թվականին նա կատարել է Մարի Բերտրամի դերը «Մենսֆիլդ այգի» հեռուստասերիալում, որ նկարահանվել է ըստ Ջեյն Օսթինի համանուն վեպի։ 1985 թվականին նա նկարահանվել է Ագաթա Քրիստիի «Հայտարարված է սպանություն» վեպի էկրանավորման մեջ՝ օրիորդ Մարփլի մասին պատմող սերիաներում։ 1989 թվականին Բոնդը կատարել է «Վիկինգ Էրիկ» գեղարվեստական սերիալի երկրորդական դերերից մեկը։
1990 թվականին Բոնդը նկարահանվել է «Պուարո Ագաթա Քրիստի» սերիալի սերիաներից մեկում, 1992 թվականին՝ «Տեսուչ Մորս» հեռուստասերիալում։ 1997 թվականին նա կատարել է օրիորդ Թեյլորի դերը «Էմմա» հեռուստաֆիլմում։ 1999 թվականին ներկայացվել է Թոնի կինոմրցանակի «Amy’s View» պիեսում դերակատարման համար։
1995 թվականին «Ոսկե աչք» գեղարվեստական ֆիլմում առաջին անգամ կատարել է Օրիորդ Մանիպեննիի՝ МИ-6 М ղեկավարի քարտուղարի դերը։ Դրանից հետո նա ևս երեք անգամ խաղացել է 007 գործակալի դերը տարբեր ֆիլմերում․ 1997 թվականին՝ «Վաղը երբեք չի մահանա», 1999 թվականին՝ «Եվ ամբողջ աշխարհն է քիչ», 2002 թվականին՝ «Մահացիր, բայց ոչ հիմա»։ Նա լքել է նախագիծը Բրոսնանայի հեռանալու հետ միասին։
Դրանից հետո նա հայտնվել է այնպիսի բրիտանական հեռուստասերիալներում և հեռուստատեսային ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Բաբելոն հյուրանոց», «Հեռավոր ափեր», «Մի քիչ լույս Քենդլֆորդում», «Դոնովան», «Սառա Ջեյնի արկածները»[4], «Սպանություն Միդսոմերում»։ Վերջին տարիներին Սամանդա Բոնդին կարելի է տեսնել հրավիրված աստղի դերում կամ «Դաունթոնի աբբայություն» և «Փոքրամասնություն» հեռուստասերիալներում երկրորդ պլանի դերակատարմամբ։
Սամանտան ծնվել է դերասան Ֆիլիպ Բոնդի և հեռուստատեսային պրոդյուսեր Փեթ Սենդիսի ընտանիքում[5]։ Նա ունի ավագ եղբայր՝ Մեթյու անունով և քույր՝ Աբիգել անունով, ով նույնպես դերասանուհի է։ 1989 թվականին Սամանտան ամուսնացել է բրիտանացի թատերական դերասան Ալեքսանդր Հենսոնի հետ։ Նրանք ունեցել են երկու երեխա[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.