Սամսարի լեռնաշղթա
լեռնաշղթա Վրաստանում / From Wikipedia, the free encyclopedia
Սամսարի լեռնաշղթա, Սամասար, Սամսար, լեռնաշղթա Վրաստանում, Ջավախքի բարձրավանդակում։ Կազմված է հրաբխային զանգվածներից (գերազանցապես տրախիտային լավաներից)։ Հյուսիսից հարավ ձգվում է մոտ 40 կմ երկարությամբ։ Բարձրությունը մինչև 3301 մ է (Աբուլ Մեծ լեռ)։ Լանջերը ծածկված են լեռնամարգագետնային և լեռնատափաստանային բուսականությամբ[1]։ Լեռնաշղթայի կլիման ամենածանրն է Վրաստանում . Ամառները կարճ են և զով, ձմեռները՝ անսովոր ցուրտ։ Սարահարթում անտառներ չկան[2]։
Արագ փաստեր Սամսարի լեռնաշղթա, Տեսակ ...
Սամսարի լեռնաշղթա | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Վրաստան |
Վարչատարածքային միավոր | Սամցխե-Ջավախեթի մարզ և Քվեմո Քարթլիի մարզ |
Լեռնաշղթա | Ջավախքի լեռներ |
Բարձրություն (ԲԾՄ) | 3301 մետր |
Երկարություն | 75 կմ |
Մեծագույն գագաթ | Աբուլ Մեծ |
Փակել