Վիքիմեդիայի նախագծի ցանկ From Wikipedia, the free encyclopedia
Սանկտ Պետերբուրգում գործում են ավելի քան 200 թանգարաններ ու թանգարանների մասնաճյուղեր։
Ցանկում ընդգրկված են Սանկտ Պետերբուրգի՝ հասարակությանը հասանելի թանգարանների մեծ մասը (բացառություն են կազմում առանձին կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, զորամասերի ու հասարակական կազմակերպությունների պատմությանը նվիրված թանգարանները)։
Հենց Սանկտ Պետերբուրգում են բացվել Ռուսաստանի առաջին հասարակական թանգարանները։ 1702 թ-ից հրապարակվել են Պետրոս Ι-ի հրամանները մոդելների ու հազվագյուտ տարբեր իրերի հավաքման ու պահպանման մասին։ 1714 թ. հիմնվել է հասարակական առաջին պետական թանգարանը՝ Կունտսկամերա, որի կազմի մեջ ընդգրկված էին «Կունսկաբինետը» (Ռուսաստանի առաջին գեղարվեստական թանգարանը) ու «Մյունսկաբինետը» (դրամագիտական առաջին թանգարանը)[1]։
Բնօրինակ անվանում | Հասցե | Բացման տարեթիվ | Ցուցանմուշների նկարագրություն | Պատկեր |
---|---|---|---|---|
Պետական Էրմիտաժ[2] | Պալատական հրապարակ, 2 | 1764 թ.[3] | Թանգարանում ներկայացվում է համաշխարհային մշակույթի զարգացումը քարե դարից մինչ XX դարի վերջ | |
Պետրոս I-ի ձմեռային պալատ[2] (Պետական Էրմիտաժի մասնաճյուղ) | Պալատական առափնյա փողոց, 32 | 1992 թ. | XVIII դարի առաջին քառորդի ճարտարապետական ինքնատիպ հուշարձան Էրմիտաժի թատրոնի տակ | |
Մենշիկովի պալատ[2] (Պետական Էրմիտաժի մասնաճյուղ) | Համալսարանի առափնյա փողոց, 15 | 1981 թ. | Թանգարանում ցուցադրվում են արվեստի նմուշներ, Պետրոս I-ի ժամանակաշրջանի կենցաղային պարագաներ Էրմիտաժի հավաքածուից | |
Կայսերական ճենապակու գործարանի թանգարան[2] (Պետական Էրմիտաժի մասնաճյուղ) | Օբուխովյան պաշտպանության պողոտա, 151 | 2003 թ. | Ճենապակու հայրենական առաջին գործարանի զարգացման էտապները | |
Գլխավոր շտաբի շինության արևելյան թև[2] (Պետական Էրմիտաժի մասնաճյուղ) | Պալատական հրապարակ, 6 | 2010 թ. | ||
Ռուսական պետական թանգարան (Սանկտ Պետերբուրգ)[4] | Ինժեներների փողոց, 4 | 1898 թ. | Ռուսական մշակույթի զարգացման բոլոր փուլերն ու ուղղությունները, նրա բոլոր հիմնական տեսակներն ու ժանրերը, դպրոցները, որ գոյություն են ունեցել Х-XXI դարերում | |
Մարմարե պալատ[4] (Ռուսական պետական թանգարանի մասնաճյուղ) | Միլլիոննայա փողոց, 5/1 | 1995 թ․ | Մշտական ցուցադրություններ - «Լյուդվիգի թանգարանը Ռուսական թանգարանում», «Պետերբուրգցի կոլեկցիոնրներ Ռժևսկի եղբայրների հավաքածուն» | |
Միխայլովի ամրոց (Սանկտ Պետերբուրգ)[4] (Ռուսական պետական թանգարանի մասնաճյուղ) | Սադովայա փողոց, 2 | 1991 թ. | Մշտական ցուցադրություններ — «Ամրոցի ու նրա բնակիչների պատմությունը», «Անտիկ սյուժեներ ռուսական մշակույթում» և «Վերածնունդը ռուս գեղանկարիչների արվեստում» | |
Ստրոգանովի պալատ[4] (Ռուսական պետական թանգարանի մասնաճյուղ) | Նևայի պողոտա, 17 | 2003 թ․ | Ցուցադրությունը կոչվում է «Ընտանեկան մասունքներ և Ստրագովների տոհմի ներդրումը ռուսական եկեղեցիներում», ցուցադրվում են также նաև Ստրագովների տոհմի՝ հանքաքարերի բացառիկ հավաքածուն | |
Ամառային այգի (Սանկտ Պետերբուրգ)[4] (Ռուսական պետական թանգարանի մասնաճյուղ) | Ամառային այգի կղզի | 1704 թ. | Ցուցադրվում են արձանների հավաքածուն և Պետրոս I-ի ամառային պալատը` որպես կայսերական առաջին ամառային բնակատեղի | |
Քաղաքային քանդակագործության պետական թանգարան[5] | Նևայի պողոտա, 179/2«А» | 1939 թ. | Թանգարանի հիմնական ցուցադրությունը - Ալեքսանդրո-Նևյան արական մենաստանի նեկրոպոլները և Բլագովոշչենյան գերեզմանատուննը, որտեղ թաղված են կայսերական տոհմի շար անդամներ և այլ հայտնի անձինք։ Առավել հայտնի է Ալեքսանդր Սուվորովի շիրիմը։ | |
Սանկտ Պետերբուրգի` գեղարվեստի, քանդակագործության ու ճարտարապետության` Ի. Ռեպինի անվան պետական ակադեմիական ինստիտուտ (Գեղարվեստի ռուսական ակադեմիայի գիտահետազոտական թանգարան)[6] | Համալսարանի առափնյա փողոց, 17 | 1757 թ. | Ռուս ու արևմտաեվրոպական վարպետների նկարներ, ինչպես նաև անտիկ ու արևմտաեվրոպական քանդակագործության նմուշների կրկնօրինակներ, դասարաններում որպես նկարելու մոդել ծառայող «գիպսե գլուխներ» ու «գիպսե ֆիգուրներ»։ | |
Ի. Բրոդսկու տուն-թանգարան[6] (Գեղարվեստի ռուսական ակադեմիայի գիտահետազոտական թանգարանի մասնաճյուղ) | Արվստեների հրապարակ, 3 | 1949 թ. | Ցուցադրվում է ռուս նկարիչների նկարներ, որ հավաքել է Իսաակ Բրոդսկին, ինչպես նաև հենց նկարչի աշխատանքները։ | |
Ի. Ռեպինի տուն-թանգարան «Պենատներ» (ռուսերեն՝ «Пенаты»)[6] (Գեղարվեստի ռուսական ակադեմիայի գիտահետազոտական թանգարանի մասնաճյուղ) | Ռեպինո գյուղ, Պրիմորսկոե խճուղի, 411 | 1940 թ. | Ցուցադրվում են նկարչի անձնական իրերը, նրա նկարները, ինչպես նաև նրա որդու՝ Յուրիի ստեղծագործությունները և ռուս այլ գեղանկարիչների աշխատանքներ | |
Պ. Չիստյակովի տուն-թանգարան[6] (Գեղարվեստի ռուսական ակադեմիայի գիտահետազոտական թանգարանի մասնաճյուղ) | Պուշկին քաղաք, Մոսկովյան խճուղի, 23 | 1987 թ. | Ցուցադրությունը ծանոթացնում է նկարչի ստեղծագործական ու մանկավարժական գործունեությանը, ով եղել է XIX—XX դարերի ռուսական արվեստի շատ հայտնի վարպետների ուսուցիչը | |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.