Սաշա Գրեյ
From Wikipedia, the free encyclopedia
Սաշա Գրեյ (անգլ.՝ Sasha Grey, բնօրինակ անունը՝ Մարինա Էնն Հենցիզ (անգլ.՝ Marina Ann Hantzis)[7], մարտի 14, 1988(1988-03-14)[8][9][10][…], North Highlands, Սակրամենտո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[11]), ամերիկյան նախկին պոռնոդերասանուհի[12]։ Հայտնի է նաև կինոնկարահանման, նորաձևության և երաժշտության ոլորտներում իր գործունեությամբ։ aTelecine երաժշտական խմբի անդամ է[13]։
Հասակը | 168 սմ |
---|---|
Ծնվել է | մարտի 14, 1988 (36 տարեկան) |
Ծննդավայր | ԱՄՆ |
Կրթություն | Սակրամենտո քաղաքային քոլեջ[2] և Sacramento Charter High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | էքզիստենցիալիզմ և աթեիզմ[3] |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ժանրեր | Պոռնոգրաֆիա |
Ընտրանի | The Girlfriend Experience?, The Juliette Society? և Pirates II: Stagnetti's Revenge? |
Համատեղ ապրող(ներ) | Ian Cinnamon?[3], Rachel Roxxx?[3] և Դեյվ Նավառո[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
sashagrey.com | |
Սաշան 18 տարեկան հասակում Սակրամենտոյից տեղափոխվում է Լոս Անջելես և այդ ժամանակից սկսում է նկարահանվել պոռնոֆիլմերում։ Երեք անգամ արժանացել է AVN մրցանակին։ Պորտոնոդերասանուհի լինելուց բացի նա նաև մոդել է։ 2009 թվականին նկարահանվել է Սթիվեն Սոդենբերգի The Girlfriend Experience ֆիլմում՝ գլխավոր դերում։
2009 թվականին Rolling Stones ամսագրին տված իր հարցազրույցում Սաշան հայտարարում է իր և կինոռեժիսոր Յան Ցիննամոնի նշանադրության մասին։
2011 թվականի ապրիլի 8-ին Սաշան իր ֆեյսբուքյան էջում հայտարարում է, որ այլևս չի նկարահանվելու պոռնոֆիլմերում։