From Wikipedia, the free encyclopedia
Սեմ Թեյլոր-Ջոնսոն (անգլ.՝ Samantha Louise Taylor-Johnson, մարտի 4, 1967[1][2][3][…], Կրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, դերասանուհի, նկարչուհի, լուսանկարիչ։
Սեմ Թեյլոր-Ջոնսոն | |
---|---|
Ծնվել է | մարտի 4, 1967[1][2][3][…] (57 տարեկան) |
Ծննդավայր | Կրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Կրթություն | Գոլդսմիթի համալսարան |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, լուսանկարիչ, նկարիչ-փորագրող, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, ռեժիսոր, կինեմատոգրաֆ և վիզուալ արտիստ |
Ամուսին | Աարոն Թեյլոր-Ջոնսոն |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0853374 |
Սամանտա Լուիզ Թեյլոր-Ջոնսոնը ծնվել է 1967 թվականի մարտի 4-ին Քրոյդոնում (Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիա)։ Նրա հայրը՝ Դեյվիդը լքել է ընտանիքը, երբ նա դեռ ինը տարեկան էր։ Նրա մայրը՝ Ջերալդինը, յոգայի ուսուցիչ էր և աստղագուշակ։ Նա ունի կրտսեր քույր (Էշլի) և համամայր եղբայր (Քրիստիան)։
Սեմը իր նկարիչի կարիերան սկսել է 90-ականների սկզբին։ Նա նկարիչների խմբից էր, որոնք հայտնի են որպես Երիտասարդ բրիտանական նկարիչներ։ Ավելի ուշ նա սկսել է ավելի շատ ժամանակ հատկացնել լուսանկարչությանը։ 1994 թվականին խաղացել է իր միակ դերը կինոյում՝ «Տղան հանդիպում է աղջկան» ֆիլմում աղջիկը բարում։ 1990-ականների վերջին նա սկսել է իր կարիերան որպես ռեժիսոր, ռեժիսորական առաջնաելույթը եղել է «Անհամապատասխանություն» ֆիլմը (1996)։
Նա նաև սցենարիստ է, պրոդյուսեր և լուսանկարիչ։
1997 թվականից մինչև 2009 թվականը Թեյլոր Ջոնսոնը ամուսնացած է եղել արտ դիլեր Ջեմ Ջոփլինգի հետ, որից ունի երկու դուստր՝ Անժելիկա Ջոփլինգ և Ջեսի Ֆենիկս Ջոփլինգ[5][6]։
2012 թվականի հունիսի 21-ից Թեյլոր-Ջոնսոնը ամուսնացած է դերասան Աարոն Թեյլոր-Ջոնսոնի հետ, ում հետ հանդիպել է իրենց հարսանիքից երեք տարի առաջ։ Ամուսիններն ունեն երկու դուստր՝ Ուայլդա Ռեյ Ջոնսոն[7][8] և Ռոմի Հիրո Ջոնսոն[9][10]։
Թեյլոր-Ջոնսոնը երկու անգամ հիվանդացել է քաղցկեղով։ 1997 թվականի դեկտեմբերին նրա մոտ ախտորոշել են կոլոռեկտալ քաղցկեղ[11]։ 2000 թվականին նրա մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.