Սենտիմոն, ինչպես և համարժեք սենտեսիմոն և սենտավոն մի շարք իսպանախոս երկրների հիմնական դրամական միավորների մանրուն դրամն է։ Իսպաներեն՝ céntimo։

Thumb
Վենեսուելայի 50 սենտիմո դրամը։

Անուն

Իսպաներեն «սենտիմո» բառը, ճիշտ ինչպես նույնարմատ այլ դրամանիշների անունները (օրինակ՝ ֆրանսիական centime-ը կամ ամերիկյան cent-ը), լատիներեն centum (ցենտում - «հարյուր») բառի հոլովում է, և այստեղից էլ՝ այդ դրամական միավորների իմաստը՝ մեկ հարյուրերորդ։

Պատմություն

1848 թվականին Իսպանիան հետևեց եվրոպական այլ երկրների օրինակին և ընդունեց դրամանիշների տասնորդական սիստեմ։ Այդ թվականին Սեգովիայի դրամահատարանում արտադրվեց բարեփոխված դրամական համակարգի առաջին մետաղադրամը՝ կես ռեալը, որի մեկ հարյուրերորդն էր սենտիմոն։ «Սենտիմո» անվամբ առաջին մետաղադրամը հատվել է նույնպես Սեգովիայի փողերանոցում, 5 սենտիմո պղնձե դրամի տեսքով (1854

Այդուհետև այս դրամական միավորը տարածվեց ամբողջ իսպանալեզու աշխարհում, երբեմն՝ «սենտեսիմո» և «սենտավո» անուններով։ Այս վերջին երկու դրամանիշները նույն «սենտիմոն» են, պարզապես աշխարհագրական և բարբառային գործոնների ազդեցությամբ ստացել են յուրովի անվանումներ։ Որպես հետևանք, «սենտավո» ձևը դարձավ ամենատարածված անվանումը, հատկապես՝ Լատինական Ամերիկայում։

Օգտագործումը

1854 թ. սկսած սենտիմոն թողարկվել է Իսպանիայում, ապա՝ տարածվել իսպանական գաղութներ։ Ստորև նշված երկրների շարքից սենտիմոն այլևս չի օգտագործվում միայն Իսպանիայում և Պուերտո Ռիկոյում. Իսպանիայում 2002 թ. պեսետային փոխարինեց եվրոն, իսկ Պուերտո Ռիկոյի պաշտոնական դրամական միավորը ԱՄՆ դոլարն է։ Ստորև՝ սենտիմոյի տեսակները՝ ըստ պետությունների ժամանակակից սահմանների.

Անգոլա

  • Անգոլական կվանզայի 1/100

Իսպանիա

Thumb
Իսպանիայի 1879 թ. 10 սենտիմո բրոնզե դրամը։
  • Աստուրիա և Լեոնի պեսետայի 1/100
  • Արաալի պեսետայի 1/100
  • Արենս դե Մարի պեսետայի 1/100
  • Իբիի պեսետայի 1/100
  • Իսպանական պեսետայի 1/100
  • Լ'Ամելիա դե Վալիեսի պեսետայի 1/100
  • Կասալիա դե լա Սիեռայի սենտիմո
  • Լորա դել Ռիոյի սենտիմո
  • Կարլոս VII պեսետայի 1/100
  • Մարչենայի սենտիմո
  • Մենորկայի պեսետայի 1/100
  • Նուլիեսի պեսետայի 1/100
  • Պուեբլա դե Կասալիայի սենտիմո
  • Սանտանդերի, Պալենսիայի և Բուրգոսի պեսետայի 1/100
  • Օլոտի սենտիմո

Կոստա Ռիկա

Պարագվայ

Պերու

Պուերտո Ռիկո

  • Պուերտո Ռիկոյի դոլարի 1/100

Սան-Թոմե և Պրինսիպի

  • Սան-Թոմե և Պրինսիպիի դոբրայի 1/100

Վենեսուելա

  • Վենեսուելական բոլիվարի 1/100 (նաև՝ սենտավո)

Ֆիլիպիններ

Տեսնել նաև

Աղբյուրներ

  • Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. (19th Century), 2nd Edition
  • Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. 2002 Edition (20th Century)



Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.