Սիլվիա Կրիստել (հոլ.՝ Sylvia Maria Kristel, ամբողջ անունը՝ Սիլվիա Մարիա Կրիստել, սեպտեմբերի 28, 1952(1952-09-28)[1][2][3][…], Ուտրեխտ, Նիդերլանդներ[4] - հոկտեմբերի 17, 2012(2012-10-17)[3][5][6], Հաագա, Նիդերլանդներ[5][7]), հոլանդացի մոդել, դերասանուհի և գրող։

Արագ փաստեր Սիլվիա Կրիստելֆր.՝ Sylvia Kristel, Ծնվել է ...
Thumb
Սիլվիա Կրիստել
ֆր.՝ Sylvia Kristel
Thumb
Ծնվել էսեպտեմբերի 28, 1952(1952-09-28)[1][2][3][…]
ԾննդավայրՈւտրեխտ, Նիդերլանդներ[4]
Մահացել էհոկտեմբերի 17, 2012(2012-10-17)[3][5][6] (60 տարեկան)
Մահվան վայրՀաագա, Նիդերլանդներ[5][7]
ԳերեզմանՈւտրեխտ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի
Ժանրերէրոտիկա
ԸնտրանիԷմանուել (ֆիլմ, 1974)
Համատեղ ապրող(ներ)Յան ՄակՇեյն, Hugo Claus? և Michel Polnareff?
Փակել

Կենսագրություն

Սիլվիա Կրիստելը ծնվել է Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում։ Ծնողները ամուսնալուծվել են, երբ նա 14 տարեկան էր։ Հայրը լքել էր ընտանիքը հանուն ուրիշ կնոջ։ Իր «Մերկը» ինքնակենսագրական գրքում Սիլվիա Կրիստելը նշել է, որ երբ 9 տարեկան էր, իր հորը պատկանող հյուրանոցում, տարիքով մարդու կողմից ենթարկվել է սեքսուալ բռնության։

Սիլվիա Կրիստելն իր կարիերան սկսել է 17 տարեկանից՝ որպես մոդել։ 1973 թվականին շահել է «Միս Եվրոպայի հեռուստատեսություն» տիտղոսը և նույն թվականին նկարահանվել հոլանդական «Մերկը ցանկապատից այն կողմ» կինոնկարում։ Որոշ ժամանակ անց նրան նկատել է ֆրանսիացի ռեժիսոր Ժյուստ Ժակենը և առաջարկել նկարահանվել իր առաջին մեծածավալ «Էմանուել» (1974 թ.) կինոնկարում։ Այն նկարահանվել է ֆրանսիական գրող Էմանուել Արսանի ստեղծագործությունների հիման վրա։ Ֆիլմն ամբողջ աշխարհում մեծ աղմուկ հանեց։ Այն համաշխարհային էրոտիկ ֆիլմերի դասական նմուշ է և մեծ նշանակություն ունի կինեմատոգրաֆի պատմության համար, չնայած, որ սկզբնական շրջանում ֆիլմի ցուցադրությունն արգելված էր շատ երկրներում։ Այդ թեմայով հետագայում նկարահանվեցին ևս վեց պաշտոնական ֆիլմ՝ Սիլվիա Կրիստելի մասնակցությամբ և բազմաթիվ նույնանուն շարունակություններ, չնայած այն հանգամանքին, որ դրանց միջև մտավոր կապն ավարտվել էր արդեն իսկ երրորդ ֆիլմով։

Սիլվիա Կրիստելը նկարահանվել է նաև եվրոպական և հոլիվուդյան այլ ֆիլմերում ևս։ Այդ ֆիլմերից են «Ալիսա կամ վերջին փախուստը» (1977 թ.), «Կոնկորդ. Օդանավակայան 79» (1979 թ.), «Վայրի անկողիններ» («Վագրեր շրթներկում» 1979թ.), «Մերկ ռումբ» (1980 թ.), «Լեդի Չատերլեյի սիրեկանը» (1981 թ.), «Մասնավոր դասեր» (1981թ.), «Մասնավոր դպրոց» (1983 թ.), «Մատա Հարի» (1985 թ.), «Կարմիր տապ» (1985 թ.), «Կազանովա» (1987 թ.), «Գեղեցկության դպրոց» (1993թ.) և այլն։

Անձնական կյանքը

Սիլվիա Կրիստելն անձնական փոխհարաբերությունների մեջ է եղել բելգիացի գրող Հյուգո Կլաուսի հետ։ 1975 թ-ին ծնվել է նրանց որդին՝ Արթուրը։ Որդու դաստիարակությամբ Սիլվիան համարյա չի զբաղվել, քանի որ զբաղված էր նկարահանումներով։ Հետագայում դերասանուհին դրա համար շատ էր ցավում։

Երկար ժամանակ Սիլվիա Կրիստելը սիրավեպ է ունեցել անգլիացի դերասան Յան Մակշեյնի հետ։ Նրանք միասին նկարահանվել էին «Հինգերորդ հրացանակիրը» («Երկաթե դիմակի գաղտնիքը» 1979 թ.) կինոնկարում։ Այնուհետև ամուսնացել է ռեժիսոր Ֆիլիպ Բլոյի հետ։ Սիլվիան նկարահանվել էր Բլոյի երեք ֆիլմերում, որոնք սակայն տապալվեցին կինովարձույթում, իսկ Բլոն մսխեց դերասանուհու խնայողությունները՝ անշարժ գույքն ու թանկարժեք զարդերը։

Հետաքրքիր է նաև այն, որ Սիլվիա Կրիստելը եղել է Ֆրանսիայի նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենի սիրուհին։ Չնայած նախագահը Սիլվիայից մեծ էր 26 տարով, նրանք երկուսն էլ չէին թաքցնում իրենց միջև եղած սիրային կապը։

Սիլվիա Կրիստելը զբաղվում էր գեղանկարչությամբ։ Իր կյանքի վերջին տարիներին նա վաստակում էր իր նկարների վաճառքով և զանազան հեռուստատեսային հաղորդումների մասնակցելով։ 2006 թվականին նա հրատարակել է իր «Մերկը» ինքնակենսագրականը, որը նվիրել է իր որդուն։

11 տարեկանից Սիլվիա Կրիստելը մոլի ծխող էր և ծխում էր հիմնականում առանց ֆիլտրի սիգարեթներ։ Երկար տարիներ տառապում էր կոկորդի քաղցկեղից։ Նրա մոտ հայտնաբերվել էին մետաստազներ լյարդում։ 2012 թվականին՝ քիմիոթերապիայի հերթական կուրսն անցնելուց հետո, դերասանուհին կաթված է տարել։

Սիլվիա Կրիստելը մահացել է 2012 թվականի հոկտեմբերի 18-ին՝ քնած ժամանակ, իր հարազատ Ուտրեխտ քաղաքում։

Մասնակի ֆիլմագրությունը

Մանրամասն տեղեկատվություն Թվական, Անվանում ...
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1973Ֆրանկն ու ԵվանFrank en EvaՍիլվիա
1973Կատուների պատճառովBecause of the CatsՀաննի Տրուստ
1973Մերկը ցանկապատից այն կողմNaakt over de schuttingԼիլի Մարիշկա
1974ԷմանուելEmmanuelleԷմանուել
1974Ֆրաու Օ-ի զարմուհին (Ջուլիա)Es war nicht die NachtigallԱնդրեա (Ջուլիա)
1974Սավանը գրպաններ չունիUn linceul n'a pas de pochesԱվրիլ
1975Խաղ կրակի հետLe jeu avec le feuԴիանա Վան Դեն Բերգ
1975Էմանուել 2 (Էմանուել - հակակույս)Emmanuelle: L'antiviergeԷմանուել
1976Հավատարիմ կինըUne femme fidèleՄաթիլդա Լերուա
1976Էմանուել 77 (Սահմանագիծ)La margeԴիանա
1976Ալիսա կամ Վերջին փախուստըAlice ou la dernière fugueԱլիսա Քերոլ
1977Ռենե - ձեռնափայտիկRené la canneՔրիստա
1977Էմանուել 3 (Մնաս բարով, Էմանուել)Goodbye EmmanuelleԷմանուել
1977Հինգերորդ հրացանակիրը (Երկաթե դիմակի գաղտնիքը)The Fifth MusketeerՄարիա Թերեզա
1978Պաստորալ 1943Pastorale 1943Մայպ Ալգերա
1978ՄիստերիաներMysteriesԴանի Կելլան
1979Վայրի անկողիններ (Վագրեր շրթներկում)Letti selvaggiսինյորա Մարտուչչի, Ջոաննա
1979Կոնկորդ. Օդանավակայան 79The Concorde: Airport '79Իզաբել
1980Մերկ ռումբThe Nude Bombգործակալ 34
1980Սերն առաջին դասի վագոնումUn amore in prima classeԲեատրիս
1981Միլիոն դոլարանոց դեմքThe Million Dollar FaceԲրետ Դեվերո
1981Լեդի Չատերլեյի սիրեկանըLady Chatterley's LoverԼեդի Կոնստանցիա Չատերլեյ
1981Մասնավոր դասերPrivate LessonsՆիկոլ Մելլոու
1981Սատանայական մեքենաներLes Machines diaboliquesՋամիլյա Խան
1983Մասնավոր դպրոցPrivate Schoolմիս Ռեգինա Կոպոլետա
1983Էմանուել 4Emmanuelle IVՍիլվիա, Էմանուել
1985Մեծ գրազThe Big BetՄիշել
1985Մատա ՀարիMata HariՄատա Հարի
1985Կարմիր տապRed HeatՍոֆիա
1987ԿազանովաCasanovaՄադլեն
1988Դրակուլայի այրինDracula's WidowՎանեսա
1988ՄեծամիտըThe ArrogantՋուլի
1990Տաք արյունHot BloodՍիլվիա
1990Ավազե դղյակի ստվերումIn the Shadow of the SandcastleԱնժել
1992Մարմնի լռությունըSeong-ae-ui chimmuk-
1993Ընդմիշտ ԷմանուելÉternelle EmmanuelleԷմանուել
1993Էմանուելի վրեժըLa revanche d'EmmanuelleԷմանուել
1993Էմանուելը ՎենետիկումEmmanuelle à VeniseԷմանուել
1993Էմանուելի սերըL'amour d'EmmanuelleԷմանուել
1993Էմանուելի հմայքըMagique EmmanuelleԷմանուել
1993Էմանուելի բուրմունքըLe parfum d'EmmanuelleԷմանուել
1993Էմանուելի գաղտնիքըLe secret d'EmmanuelleԷմանուել
1993Էմանուել 7 (Էմանուելը յոթերորդ երկնքում)Emmanuelle au 7ème cielԷմանուել
1993Գեղեցկության դպրոցBeauty SchoolՍիլվիա
1997ՍեքսանկումDie SexfalleՆիկոլ Ֆուխս
1997Գաստոնի պատերազմըGaston's WarՄայպ Վեսեր
1999Ֆիլմ 1Film 1խնամակալ
1999Ամստերդամյան հեքիաթAn Amsterdam TaleԱլմա
1999Հարրին սենյակ է վարձակալումHarry Rents a Roomմիս Պինկի
2000ՀրատարակիչներըLijmen/Het beenՋին
2000ԱնհաղթըDie UnbesiegbarenԷլիզաբեթ Լոհման
2001Մոռացիր ինձVergeef meՉիկիտա
2001ԸնկերությունDe vriendschapՍիլվիա
2001Ֆրանսիական կարկանդակSexy Boysսեքսոլոգ
2002ԲանկBankկին
2007Յուրաքանչյուրն իր կինոն ունիTo Each His Own Cinema-
2010Երկու արևոտ օրTwo Sunny DaysԱնժելա
2010Սվինգ երգող աղջիկներըLe ragazze dello swingԵվա դե Լեուվ
Փակել

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.