From Wikipedia, the free encyclopedia
Սիմեոն Սիմեոնի Աբամելիք-Լազարյան (մինչ 1873 թվականը՝ Սիմեոն Աբամելիք, նոյեմբերի 12 (24), 1857, Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - սեպտեմբերի 19 (հոկտեմբերի 2), 1916, Կիսլովոդսկ, Պյատիգորսկի գավառ, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[2]), հայ իշխան Ռուսական կայսրությունում, հնագետ[3], երկրաբան, խոշոր կալվածատեր և ռուսական արդյունաբերող։ Լազարյան ճեմարանի խնամակալ և պատվավոր հոգաբարձու, Ռուսական աշխարհագրական ընկերության անդամ[4]։ Ռուսական կայսրության ամենահարուստ մարդկանցից մեկը։
Սիմեոն Սիմեոնի Աբամելիք-Լազարև | |
Կրթություն՝ | Պետերբուրգի պատմա-բանասիրական ինստիտուտ (1877) և Սանկտ Պետերբուրգի համալսարան (1881)[1] |
---|---|
Մասնագիտություն՝ | հնագետ, երկրաբան, պետական ծառայող և գործարանատեր |
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | նոյեմբերի 12 (24), 1857 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանի օր | սեպտեմբերի 19 (հոկտեմբերի 2), 1916 (58 տարեկան) |
Վախճանի վայր | Կիսլովոդսկ, Պյատիգորսկի գավառ, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[2] |
Թաղված | Սմոլենկայի հայկական գերեզմանոց |
Դինաստիա | Աբամելիքներ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Հայր | Սիմեոն Աբամելիք–Լազարև |
Մայր | Եղիսաբեթ Աբամելիք-Լազարյան |
Ամուսին | Մարիա Պավլովնա Դեմիդովա Սան-Դոնատո |
Պարգևներ | |
Ծնվել է 1857 թվականի նոյեմբերի 24-ին Մոսկվայում, Աբամելիքների ազնվական ընտանիքում՝ իշխան Սիմեոն Աբամելիքի և Լազարյանների հայ ազնվական տոհմի ներկայացուցիչ՝ իշխանուհի Եղիսաբեթ Աբամելիք-Լազարյանի (օրիորդական ազգանունը՝ Լազարյան) ընտանիքում[4]։ Ուսանել և ավարտել է Պետերբուրգի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետը[3][4]։
Եղել է Լազարյան ճեմարանի խնամակալ և պատվավոր հոգաբարձու[3], Ռուսական աշխարհագրական ընկերության անդամ[4]։ Քաղաքացիական հայացքներով միապետական էր։
1882 թվականին մասնակցել է Պալմիրայի պեղումներին[4] և հայտնաբերել «Պալմիրյան տարիֆ» կոչված երկլեզվյան (արամեերեն և հունարեն) նշանավոր արձանագրությունը, որը գիտության մեջ մտավ որպես սեմական վիմագրության ամենախոշոր հուշարձանը[3]։ Պեղումների արդյունքներն ամփոփված են նրա «Պալմիրա» (1884) գրքում[3][4]։ Մերձավոր արևելքում իր երկրորդ ուղևորության ժամանակ (1895) Աբամելիք-Լազարևը Պաղեստինի անդրհորդանանյան մասում ուսումնասիրել է հունա-հռոմեական անտիկ հուշարձանների ավերակները և 1897 թվականին գրել «Ջերաշ» աշխատությունը[3][4]։
Սիմեոն Աբամելիք-Լազարևը խոշոր կալվածատեր էր և արդյունաբերող։ Ուրալում ունեցել է երկաթամշակման գործարաններ[4]։
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում է գտնվում Սիմեոն Աբամելիք-Լազարևի «Վիլլա Աբամելիք» դղյակը[4], որը նախկինում ԽՍՀՄ-ի սեփականությունն էր։
Մահացել է 1916 թվականի հոկտեմբերի 2-ին Կիսլովոդսկում[4], թաղվել Սանկտ Պետերբուրգի հայկական գերեզմանոցում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.