Սիրիայի զինված ուժեր
From Wikipedia, the free encyclopedia
Սիրիայի զինված ուժերը կամ Սիրիայի արաբական զինված ուժերը (արաբ․՝ القوات المسلحة العربية السورية) Սիրիայի արաբական հանրապետության ռազմական ուժն են։
Սիրիայի զինված ուժեր | |
---|---|
Զինանշան | |
Տեսակ | զինված ուժեր |
Երկիր | Սիրիա |
Հիմնադրված է | 1946 |
Կառուցվածք | Syrian Arab Army?, Syrian Arab Navy? և Syrian Arab Air Force? |
Գլխավոր շտաբ | Դամասկոս, Սիրիա |
Զորավար Ֆահդ Ջասեմ ալ-Ֆրեյջ | |
Զինվորական անձնակազմ | |
Զորակոչային տարիք | 18–49 տարեկան |
Ակտիվ անձնակազմ | 150,000[1] to 178,000/220,000 (30% to 50% shrink according to sources)[2] |
Տես նաև | |
Պատմություն | Սիրիայի ռազմական պատմություն 1948 թվականի Արաբա-իսրայելական պատերազմ 1949 թվականի մարտի Սիրիական ռազմական հեղաշրջում 1954 թվականի Սիրիական ռազմական հեղաշրջում 1961 թվականի Սիրիական ռազմական հեղաշրջում 1963 թվականի Սիրիական ռազմական հեղաշրջում 1966 թվականի Սիրիական ռազմական հեղաշրջում Վեցօրյա պատերազմ Հյուծման պատերազմ, War of Attrition Սև սեպտեմբերը Հորդանանում 1970 թվականի Սիրիական ճշտիչ հեղափոխություն Յոմ կիպուրի պատերազմ Իսլամական ապստամբություն Սիրիայում Լիբանանի սիրիական օկուպացիա՝ զինակալում 1982 թվականի Լիբանանյան պատերազմ Ծոցի պատերազմ Սիրիական քաղաքացիական պատերազմ |
Military of Syria Վիքիպահեստում |
Դրանք բաղկացած են հետևյալ զորատեսակներից.
- Սիրիական արաբական բանակից,
- Սիրիայի արաբական ռազմածովային նավատորմից,
- Սիրիայի արաբական ռազմաօդային ուժերից,
- Սիրիայի արաբական հակաօդային ուժերից,
- և մի շարք ռազմականացված ուժերից, ինչպես, օրինակ՝
- Ազգային պաշտպանության ուժեր։
Սիրիան իր ռազմական հզորությամբ աշխարհի մոտ 210 երկրներից ռազմապես դասակարգված 126-ի մեջ 42-րդ տեղում է[3][4]։ Համեմատության համար նշենք, որ աշխարհի մոտ 210 երկրներից ռազմապես դասակարգված 126-ի այդ շարքում ԱՄՆ-ն 1-ինն է, Ռուսաստանը` 2-րդը, Չինաստանը` 3-րդը, Հնդկաստանը` 4-րդը, Մեծ Բրիտանիան` 5-րդը, Ֆրանսիան` 6-րդը, Հարավային Կորեան` 7-րդը, Գերմանիան` 8-րդը, Ճապոնիան` 9-րդը, Թուրքիան՝ 10-րդը, Իսրայելը` 11-րդը, Եգիպտոսը` 18-րդը, Իրանը` 23-րդը, Սաուդյան Արաբիան` 28-րդը[3][4]։ Այսինքն Սիրիան իր ռազմական հզորությամբ զիջում է վերոհիշյալ երկրներին։
Միաժամանակ Սիրիան իր ռազմական հզորությամբ գերազանցում է տարածաշրջանի մի շարք երկրների՝ մասնավորապես՝ աշխարհի մոտ 210 երկրներից ռազմապես դասակարգված 126-ի այդ շարքում գտնվող Հունաստանին` 60-րդ, Ադրբեջանին` 64-րդ, Օմանին` 69-րդ, Հորդանանին` 65-րդ, Հայաստանին` 74-րդ, Վրաստանին` 75-րդ, Կատարին` 77-րդ, Եմենին` 79-րդ, Իրաքին` 112-րդ[3][4]։
Ըստ Սիրիայի սահմանադրության, Սիրիայի նախագահը հանդիսանում է երկրի զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարը։
Սիրիայում զինվորական ուժերը ստեղծված են պարտադիր զինծառայության հիման վրա։ Արական սեռի անձինք զինված ուժերում ծառայում են 18 տարին լրանալուց հետո։ Միաժամանակ, Սիրիայի զինված ուժերում կան նաև բազմաթիվ իգական սեռին պատկանող զինծառայողներ[5]
Սիրիայի քաղաքացիական պատերազմից ի վեր Սիրիայի զինված ուժերի շարքային կազմի թվաքանակը՝ նախապատերազմյանի համեմատ (325 հազար զինվոր) կրճատվել է ավելի քան կիսով չափ, 2014 թվականի դեկտեմբերի դրությամբ իջնելով 150 հազար զինվորի[6]։
Զինված ուժերի անձնակազմի նմանօրինակ մեծ կրճատումները պայմանավորաված էին մարտական կորուստներով, դասալքությամբ, զինակոչից զանգվածաբար խուսափումով[1]։ Արդյունքում բանակի թիվը իջել է 178 հազարից մինչև 220 հազար զինվորի[7], իսկ անկանոն ռազմական ուժերում ծառայում են մոտ 80 հազարից մինչև 100 հարյուր հազար կամավորականներ[8]։
Մինչև Սիրիական քաղաքացիական պատերազմի սկիզբը, պարտադիր զինծառայության ժամանակը տարիների ընթացքում կրճատվել է։ Մասնավորապես, 2005 թվականին այն կրճատվել է 2 և կես տարուց մինչև 2 տարի, իսկ 2008 թվականին՝ նվազեց մինչև 21 ամիս։ Վերջապես 2011 թվականին այդ ժամկետը կրճատվեց՝ հասնելով 1 ու կես տարվա[9]։ Սիրիական քաղաքացիական պատերազմի սկսվելով Սիրիայի կառավարությունը դիմեց բռնությունների և ճնշումների, հարկադրելով քաղաքացիներին՝ կատարել զինվորական պարտադիր ծառայության պարտքը։ Հաճախ զինվորական ծառայության են կանչվել՝ մասնավորապես՝ պահեստազորային ուժերում այն քաղաքացիները, որոնք արդեն իսկ ավարտել էին իրենց պարտադիր զինծառայության ժամկետը[1]։