Սմբատ Ա Սյունի
From Wikipedia, the free encyclopedia
Սմբատ Ա Սյունի կամ Սմբատ Սահակյան, Սյունիքի թագավորության հիմնադիր թագավոր։ Իշխել է տասը տարի (987 - 998)։ Սմբատ Սյունին Աշոտ Սյունու 4 զավակներից մեկի՝ Սահակի որդին էր։ 963 թվականից որպես Սյունիքի իշխան՝ իր տիրապետությունն էր հաստատել Ծղուկ և Բաղք գավառներում։ 976-980 թվականներին Սյունիների իշխանության դրոշն էր հաստատել ամբողջ Սյունիքի վրա։ 987 թվականին[1], օգտվելով Անիի թագավորության ժամանակավոր թուլացումից, Ռավվավի ամիրաների ու Արցախի իշխանների օժանդակությամբ Սյունիքը հռչակել է անկախ։ Իր թագավորության մեջ, սակայն չեն մտել Սյուիք նահանգի Գեղարքունիք և Երնջակ գավառները։
Արագ փաստեր Սմբատ Ա Սյունի, Սյունիքի արքա ...
Սմբատ Ա Սյունի | |
---|---|
Սյունիքի արքա | |
Իշխանություն | 987 - 998 |
Մահացել է՝ | 998 |
Հաջորդող | Վասակ Ա Սյունի |
Տոհմ | Սյունիներ |
Հայր | Սահակ Սյունի |
Երեխաներ | Վասակ Ա Սյունի |
Փակել
Ինչպես վկայում է Ստեփանոս Օրբելյանը՝
Թագ կապեն գեղեցկահասակ եւ վայելչագիտակ առնն հայկազնոյ Սմբատայ՝ Սիւնեաց տեառն |
Սմբատ Ա-ն հիմնում և ձևավորում է թագավորական ապարատը, բացում դատարաններ, նորոգում ամրոցները և ժամանակակից տեսքի բերում բանակը։